ՀՀ-ն հայտարարել է ԵՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծությունների մասին

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

ԵՏՄ-ի տնտեսական ցուցանիշներն աճում են, սակայն ընդհանուր շուկաներ ձևավորելու համար, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում, առևտրի բնույթում որակական փոփոխություններ են անհրաժեշտ։ Այս մասին Բելառուսում Մինսկի մարզի Նեսվիժ քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽԽ) ընդլայնված կազմով նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ԵՏՄ-ի զարգացման ամենակարևոր գործոնն ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման խնդիրն է։ Մենք գործընկերների կողմից կառուցողական մոտեցման հույս ունենք, որը թույլ կտա հարթել առկա մի շարք տարբերությունները և առաջընթաց արձանագրել Եվրասիական տարածքում ինտեգրման հայեցակարգում ամրագրված առանցքային սկզբունքների իրականացմանն ուղղված գործնական քայլերի շրջանակում»,- ասել է նա։

Գրիգորյանը հավելել է, որ ԵՏՄ-ն իր առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է զգալիորեն դրական տնտեսական ցուցանիշներով, սակայն «հիմնական նպատակին՝ ընդհանուր շուկայի ձևավորմանը հասնելը կախված է ոչ այնքան անդամ երկրների փոխադարձ առևտրի ծավալային ցուցանիշներից, որքան դրա որակական հատկանիշներից»։

Ի թիվս ԵՏՄ-ի այլ հրատապ խնդիրների՝ ՀՀ փոխվարչապետը կարևորել է տրանսպորտային միջանցքների զարգացումը, միության շրջանակում նախագծերին աջակցելու ֆինանսական մեխանիզմները, ինչպես նաև պարենային անվտանգության ապահովման ուղիների կատարելագործումը։

«Անհրաժեշտ ենք համարում մշակել համապարփակ մոտեցումներ այս հարցում (պարենային անվտանգության ապահովումը)՝ հասանելի ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, սննդամթերքի անխափան հասանելիությունն ապահովելու և խոչընդոտները, այդ թվում՝ տրանսպորտային և նյութատեխնիկական ապահովման, վերացնելու համար»,- ասել է նա։