«Ցանկացած պարագայում շարժումն անխուսափելի էր»․ Վահրամ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 10:20
Անգլիայի հավաքականին թալանել են ԱԱ-2026-ից առաջ
13.06.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.06.2026 | 09:41
RAF․ Արման Ծառուկյանը և Թոնի Ֆերգյուսոնն անցկացրել են հայացքների մենամարտ, Արսեն Հարությունյանը ևս հանդիպել է իր մրցակցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 09:30
ԱԱ-2026․ ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Կանադան խուսափեց պարտությունից Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 23:23
Մարկո Ռուբիոն Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է ռուս ժողովրդին և վերահաստատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հանձնառությունը
12.06.2026 | 23:06
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
12.06.2026 | 22:47
Ալեն Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը
12.06.2026 | 22:29
ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 147-ով, ՔՊ-ինը` 1148-ով. վերահաշվարկի արդյունքները հայտնի են
12.06.2026 | 22:23
Հայաստանը պատրաստվում է 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնությանը․ քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերը
12.06.2026 | 22:09
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատանքը, կլինեն նոր բացահայտումներ․ ՆԳ նախարար
12.06.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացվել. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12.06.2026 | 21:34
Ադրբեջանում թալիշների նկատմամբ համակարգված խտրականություն է․ ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված թալիշ հետազոտողը՝ Բաքվի դատարանում
12.06.2026 | 21:19
Հունիսի 15-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.06.2026 | 21:04
Պուտինը նշել է Ուկրաինայի պատերազմին մասնակցող ռուսական զորքերի թիվը
Բոլորը

Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ Ռոբերտ Քոչարյանի երեկ արտահայտած այն համոզմունքի հետ, որ ապրիլյան հեղափոխության պատճառը 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներն էին և Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով իշխանության ղեկավար մնալը: Ռոբերտ Քոչարյանը բառացիորեն ասում է՝ Սերժ Սարգսյանը չպետք է իշխանությունը պահպանելու փորձեր ձեռնարկեր։

«Ինչ վերաբերվում է երրորդ սռոկին, ապրիլի 17-ի դրությամբ Սերժ Սարգսյանի առաջադրումը բխում էր Հայաստանի Հանրապետության պետական շահերից, քանի որ այն ժամանակվա ռեալիաներով ՀՀԿ-ն ստացել էր ընտրություններում քաղաքական մեծամասնություն և ըստ պառլամենտական համակարգի, մենք պետք է որոշեինք, թե ում առաջադրենք։ Ուստի հարգանքով վերաբերվելով հարգելի պարոն երկրորդ նախագահի կարծիքին, բնականաբար, չենք կիսում այդ դիրքորոշումը»,- ասում է ԱԺ փոխնախագահը։

Անմիջապես հետո Էդուարդ Շարմազանովը հասկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ չհամաձայնվելը չի նշանակում, որ Հանրապետականը չի համագործակցի նրա հետ․ «Իմ խորին համոզմամբ երկրորդ նախագահն ասելիք և անելիք ունի քաղաքականության մեջ»։

Հեղափոխության պատճառների մասին Էդուարդ Շարմազանովն այլ դիրքորոշում ունի։ Նախ՝ ինքը ապրիլյան իրադարձությունները հեղափոխություն չի համարում, այլ՝ իշխանափոխություն, նույնիսկ՝ հեղաշրջում։ Իսկ դա տեղի ունեցավ, որովհետև Հանրապետականն այդ օրերին կրավորական կեցվածք ընդունեց։

-Փաշինյանը դառել ա վարչապետ շանտաժի և սպառնալիքի ալիքի տակ։

-Ու՞մ հանդեպ։

-Պատգամավորների, ու՞մ հանդեպ։

Խորհրդարանի փոխնախագահը վստահեցնում է, որ իշխանափոխությունից երեք ամիս հետո Հայաստանում որևէ էական առաջխաղացում չի եղել։ Իսկ իշխանության ներկայացուցիչ Հովիկ Աղազարյանը նրա հետ համաձայն չէ։

«Նոր ձևավորված իշխանությունը չէր կարող շատ կարճ ժամանակամիջոցում լուծել այնպիսի հարցեր, որ մենք կուզեինք լուծվի»,- վստահեցնում է Հովիկ Աղազարյանը։

«Ելք»-ական պատգամավորը չի վիճարկում Քոչարյանի այն համոզմունքը, որ հեղափոխության պատճառը Սերժ Սարգսյանի՝ իշխանության գլխին մնալու ծարավն էր, ի վերջո հենց երրորդ նախագահն էր խոստացել վարչապետ չառաջադրվել։

«Սերժ Սարգսյանն իր ասածների և պահվածքի մեջ հետևողական չէր, առավել ևս, որ ամեն ինչ ուղեկցվում էր ոչ ճիշտ տնտեսական քաղաքականությամբ, կոռուպցիան աննախադեպ մակարդակի էր հասել»,- հիշեցնում է պարոն Աղազարյանը։

Նա համաձայն է նաև Ռոբերտ Քոչարյանի մեկ այլ գնահատականի հետ՝ այն երկրներում, որտեղ հեղափոխություններ են եղել, տնտեսական ոչ մի առաջընթաց չի գրանցվել, բայց Հայաստանում տեղի ունեցածը այդ երկրների հեղափոխությունների հետ ընդհանուր ոչինչ չունի։ «Մի կողմից, այո՛, տեղի է ունեցել հեղափոխություն, էն իմաստով, որ արմատական ձևով փոխվել է իշխանության վերնախավը, բայց մյուս կողմից դա արվել է բացարձակապես օրենքների շրջանակներում, և դա արել է ժողովուրդը»,- ամփոփում է նա։

Հեղափոխությունն ավարտված համարելու համար, ըստ Հովիկ Աղազարյանի, մեզ մնացել են միայն խորհրդարանի արտահերթ ընտրությունները։ Փոխարենը հանրապետական Վահրամ Բաղդասարյանը վստահ է, որ արտահերթ ընտրությունները պարտադիր չեն․ «Ես չեմ կարծում, որ և նրա ականատեսը դուք կլինեք, որ հաջորդ ԱԺ-ն արդյո՞ք ավելի քաղաքական կլինի, քան այս ԱԺ-ն»։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով ղեկավար լինելը սխալ համարելու Քոչարյանի մտքին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը համամիտ է, որ շարժման պատճառներից մեկը նաև Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետ գնալն էր։ «Բայց ինձ թվում է՝ ցանկացած պարագայում դա անխուսափելի էր, և իրենք իրենց շարժումը պետք է անեին»,- ասում է Վահրամ Բաղդասարյանը։

Ի դեպ, պարոն Բաղդասարյանը Ֆանտաստիկայի ժանրից է համարում այն տեղեկությունները, թե «Մարտի 1»-ի գործով առայժմ որպես վկա հանդես եկող Սերժ Սարգսյանը վերջնականապես լքել է Հայաստանը։

Մհեր Արշակյան