Ռոբերտ Քոչարյանը չի կարող դառնալ կոնսոլիդացնող ուժ. Լևոն Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքով՝ Հայաստանի դատական համակարգը մեռած 3-րդ Հանրապետության՝ քարշ եկող դատական համակարգն է,  և ասվածի ապացույցն է այն, որ դատավորները  ստանում են այնքան աշխատավարձ, որի մասին 4 ակադեմիկոս չեն կարող երազել անգամ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ 

«Սա ռոբերտա-սերժական ռեժիմի՝ դատական համակարգը կաշառելու ձև է, դրա համար էլ Քոչարյանի խնդիրը  բերեցին և դարձրեցին դատարանի խնդիր»,-ասաց քաղաքագետը՝  նշելով, որ դատական համակարգում գործող ճգնաժամային իրավիճակը շտկելու համար է, որ առաջարկվում է անցումային արդարադատության մարմնի ստեղծումը։

Քաղաքագետն անդրադարձավ նաև խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությանը և նշեց, որ գործող խորհրդարանը ոչ լեգիտիմ խորհրդարան է, իսկ նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչները չեն վայելում ժողովրդի վստահությունը, ուստի պետք է արձակել Ազգային ժողովը։

«Մայիսի 2-ից հետո դա դիակը քարշ տվող կառույց է»,- ասաց քաղաքագետը։ 

Լևոն Շիրինյանը խոսեց նաև 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «НТВ» հեռուստաընկերությանը տված  հարցազրույցի և Քոչարյանի այն տեսակետի մասին, որ ինքը Հայաստանում կդառնա կոնսոլիդացնող ուժ:

 «Հայաստանի հետադիմությունն է փորձում միավորվել ու սկսել են հեղափոխության դեմ գործել: Նրանք ձայն էլ չեն ստանալու, թող չթպրտան։ Ռոբերտ Քոչարյանը չի կարող դառնալ կոնսոլիդացնող ուժ»,- ասաց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։