«Չի կարող հրապարակի ժողովրդի ձայնը համարվի ամբողջ ժողովրդի ձայն»․ Արմեն Ռուստամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Դաշնակցական Արմեն Ռուստամյանն առանձնապես ոգևորված չէ վերջին հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից, որ Սահմանադրությունը պետք է փոխել խորհրդարանի ինքնալուծարմանը հասնելու համար։ «Մենք հակասահմանադրական որևէ միջոցառման կամ ծրագրի չենք պատրաստվում մասնակցել»,- զգուշացնում է Արմեն Ռուստամյանը։

Այս իմաստով պարոն Ռուստամյանը ողջունում է Արա Բաբլոյանի և Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպումը, որով, կարծես թե, վերջ է դրվել առանց վարչապետի հրաժարականի խորհրդարանի ինքնալուծարման ճանապարհով արտահերթ ընտրությունների գնալու տարբերակին։ «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն էսօր մեկ ճանապարհ ունեն, որի մասին բոլորը հայտարարում են՝ դա երկու անգամ վարչապետ չընտրելն է»,- հիշեցնում է պատգամավորը։

Նա ուզում է հանգստացնել վարչապետին՝ խորհրդարանը կինքնալուծարվի առանց դավադրությունների, քաղաքական բոլոր ուժերի պայմանավորվածությունների արդյունքում ոչ ոք նոր վարչապետի թեկնածու չի առաջադրի Փաշինյանի հրաժարականից հետո։ «Իսկ եթե ինչ-որ դավադրություններ են տեսնում, վարչապետի խոսքից դա կարելի է նկատել, ես դրա հիմքերը չեմ տեսնում, որ մի բան պայմանավորվենք ու չանենք»,-վստահեցնում է պարոն Ռուստամյանը։

Դաշնակցական պատգամավորը չի հասկանում նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը կառավարվելու է հրապարակի ժողովրդի քվեով, աշխարհում նման բան չկա: «Ամբողջ աշխարհը անմիջական ժողովրդավարությունը կամ ամբողջական ժողովրդաիշխանությունը հասկանում է մեկ ձևով՝ հանրաքվե, ոչ թե հրապարակ, սրանք նույնը չեն, չի կարող հրապարակի ժողովրդի ձայնը համարվի ամբողջ ժողովրդի ձայն»,- հակադարձում է Արմեն Ռուստամյանը։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 17-ի ելույթից եզրակացրել է, որ նա քայլում է Հայաստանում դիկտատուրա հաստատելու ճանապարհով։ Սակայն Արա Բաբլոյանի հետ վարչապետի հանդիպումը հույս է ներշնչում, որ բանը բռնապետությանը չի հասնի, այդ հանդիպումը արդյունք գրանցեց։ «Հիմնական արդյունքն այն է, որ ԱԺ-ն ունի իր սեփական օրակարգը, որ ԱԺ-ն թույլ չի տա, որ դատական կամ գործադիր իշխանությունը մատ թափ տան իր վրա»,- զգուշացնում է պարոն Շարմազանովը։

Հանրապետական պատգամավորը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխություններով առանց հրաժարական տալու խորհրդարանի ինքնալուծարման ճանապարհն ընտրելով անում է նույն բանը, որում մեղադրում էր Հանրապետականին, այսինքն՝ Սահմանադրություն է փոխում, որ իշխանությունը պահի: «Ի՞նչ է նշանակում ինքնալուծարվող խորհրդարան, մեր կուսակցությունում չենք քննարկել, ես դեմ եմ նման ինքնալուծարումներին, ինչ է թե Պողոսը, Պետրոսը կամ Մարտիրոսն իրենց իշխանությունը պահեն»,- ասում է պարոն Շարմազանովը։

Անձամբ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ այս Ազգային ժողովը պետք է պաշտոնավարի մինչև 2022 թվականը, որովհետև ընտրված մարմին է։ Եվ ըստ նրա, չպետք է խորհրդարանը լուծարել այն պատճառաբանությամբ, թե փողոցային տրամադրությունները չեն խոսում խորհրդարանի տրամադրությունների հետ, որտեղ պատգամավորների մոտ կեսը Հանրապետական է․ «Եթե այդպես լինի, որևէ երաշխիք չկա, որ 6 ամիս հետո ժողովրդի տրամադրությունները չեն փոխվի, եթե գնանք ձեր կամ Փաշինյանի տրամաբանությամբ, ուրեմն ամեն 6 ամիսը մեկ կամ, առնվազն, մեկուկես տարին մեկ անենք ընտրություններ, որովհետև իրողություն է փոխվել երկրում»։

Հանրապետական պատգամավորի տպավորությամբ օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը վարչապետի ելույթ չունեցավ, այլ՝ ամբոխավարի, որը մոռացել էր, թե ով է ինքը: «Սահմանադրությունը փոխելու նպատակ, պատճառ չեմ տեսնում, զուտ նրա համար, որ հարգելի պարոն վարչապետը չի ուզում մայիսի 8-ին հրաժարական տա, չի ուզում, ԱԺ-ն իրեն ընտրել է, թող մինչև 2022 թվականը կառավարի»,- հուշում է ԱԺ փոխնախագահը։

Ի դեպ, պարոն Շարմազանովը խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու մասին՝ այդ մարդը բարոյական իրավունք ունի վերադառնալու․ «Ով այդ պայաքարում կօժանդակի Հանրապետականին՝ կլինի մեր դաշնակիցը, մենք պատրաստ ենք բոլոր առողջ ուժերի հետ համագործակցել, այդ թվում՝ Քոչարյանի»։

Մհեր Արշակյան