Դյումայի «ChatGPT»-ի, անշրջելի փոփոխությունների և «Դոն Կիխոտը» նորից գրելու մասին. ապաքաղաքական զրույց Արքմենիկ Նիկողոսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացնել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է բանասեր և խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը: Նրա կարծիքով՝ արհեստական բանականության, մասնավորապես, ChatGPT-ի ներմուծումը գրականության մեջ առայժմ որևէ սկզբունքային նորություն չի մտցրել:

Արդեն 19-րդ դարում գրողները (օրինակ՝ Ալեքսանդր Դյուման) ունեին «ենթավարպետներ», որոնք նրանց փոխարեն կատարում էին ամբողջ «սևագործ աշխատանքը»: Նոր տեխնիկական միջոցները, ինչպես այլ բնագավառներում, այդպես էլ գրականության մեջ, նպաստելու են ժամանակի խնայողությանը և հնարավորություն են տալու կենտրոնանալ զուտ ստեղծագործական խնդիրների վրա:

Հնարավո՞ր է, արդյոք, արհեստական բանականության միջոցով ստեղծել գրականություն, որը համարժեք կլինի համաշխարհային գլուխգործոցներին: Ըստ գրականագետի՝ դա առայժմ հնարավոր չէ, քանի որ ChatGPT-ն, այնուամենայնիվ, տալիս է «երկրորդական արդյունք»՝ օգտվելով մարդկանց կողմից ստեղծած տեքստերից: Թե ինչ կլինի, երբ ChatGPT-ն օգտվի նախկինում իր իսկ ստեղծած տեքստերից, դժվար է ասել: Այլ հարց է, որ այսօր մարդկանց կողմից ստեղծվող գրականությունը, հաղորդման հյուրի կարծիքով, դարձել է «պատմողական», մի տեսակ «անկենդանացել» է:

Արհեստական բանականությունը չափազանց օգտակար է լինելու թարգմանությունների և աուդիոգրքեր ստեղծելու հարցում: Բայց այստեղ էլ, ըստ Արքմենիկ Նիկողոսյանի, պետք է լինի մարդկանց միջամտությունը, առաջին դեպքում՝ բնագրի հեղինակի և նրա մշակույթի «իրողությունները» հասկանալու, երկրորդ դեպքում՝ սպառողի անհատական պահանջմունքները հաշվի առնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան