Ճանապարհից հետ է ընկել․ օրեր անց փրկարարները գտել են սպանված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ելենա Միքայելյանն ամուսնուն վերջին անգամ տեսել է սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ։

Իմանալով, որ ադրբեջանական զորքերն արդեն իրենց գյուղ՝ Ներքին Սզնեք են մտել, ստիպված են եղել կիլոմետրեր անցնել՝ ադրբեջանցիներից խուսափելու ու ապահով որևէ տարածք հասնելու համար, սակայն փախուստի ճանապարհին որոշ մարդիկ, այդ թվում՝ Արտյուշա Միքայելյանը, հետ են մնացել խմբից։

88-ամյա Արտյուշա Միքայելյանը Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղի բնակիչ էր, 42 տարվա մանկավարժ, 5 մատի պես գիտեր գյուղի տարածքը։ Հարազատները հույս ունեին, որ ճանապարհ կգտնի ու իրենց հետ կապ կհաստատի, սակայն նրանից ուղիղ 1 շաբաթ լուր չեն ստացել։

Factor TV-ի հետ զրույցում նրա դուստրը՝ Աստղիկ Միքայելյանը, պատմում է, որ 2023թ․-ի սեպտեմբերի 27-ին փրկարարները հորը գտել են Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղի անտառային հատվածում՝ սպանված։

Դատաբժշկական փորձաքննությամբ պարզ է դարձել՝ մահը գրանցվել է սեպտեմբերի 20-ին, պատճառը՝ գլխուղեղի դիֆուզ տրավմատիկ ախտահարում։

Ճանապարհից հետ մնացած գյուղացիներից երկուսի մասին մինչ այսօր լուրեր չկան, ևս երկուսը նախ գերեվարվել, այնուհետև վերադարձվել են Հայաստան, մեկը շարունակում է պահվել Բաքվում։

Սոֆի Թովմասյան