Բաքվում ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են ապօրինի կալանավորված հայերին
Քաղաքականություն
16.05.2024 | 15:08Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են ապօրինաբար պահվող հայ գերիներին։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Նա նշել է, որ եղել են անհատական հանդիպումներ, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար։
«ԿԽՄԿ-ն իր մանդատի համաձայն գնահատում է նման այցելությունների ընթացքում ձերբակալված անձանց նկատմամբ վերաբերմունքը և նրանց պահման պայմանները։ ԿԽՄԿ-ն նաև պայմաններ է ապահովում անհատների համար՝ վերականգնելու կամ շարունակելու կապերն իրենց ընտանիքների հետ: ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն՝ այցերի հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները կիսվում և քննարկվում են միայն ձերբակալող կողմի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Արցախի առևանգված ռազմաքաղաքական ղեկավարների ապօրինի կալանքի ժանկետը։