Բաքվի իշխանությունները կրկին հրաժարվել են արտոնել ընդդիմության հանրահավաքը

Լուրեր

07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի գործադիր իշխանությունը կրկին մերժել է ընդդիմադիր ուժերին միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի դիմումը՝ մայիսի 19-ին հանրահավաք անցկացնելու վերաբերյալ։ Քաղաքային իշխանություններն անընդունելի են համարել ընդդիմության առաջարկած հանդիպման վայրերը։ Նշվել է, որ Յասամալ թաղամասի մարզադաշտը «վերանորոգման փուլում է», իսկ «Մայիսի 28» և «Նարիմանով» մետրոյի կայարանների դիմաց գտնվող տարածքները ուղևորների և տրանսպորտային միջոցների ինտենսիվ հոսքի վայրեր են։

Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Սեյմուր Հազին ասել է, որ Բաքվի գործադիր իշխանության որոշումը Սահմանադրության և հավաքների ազատության կոպիտ խախտում է։

Ավելի վաղ Բաքվի գործադիր իշխանությունը երկու անգամ մերժել էր արտոնել նախ՝ ապրիլի 21-ին, ապա՝ մայիսի 5-ին նշանակված հանրահավաքները։ Ընդդիմությունը ցանկանում է հանրահավաքն անցկացնել քաղբանտարկյալների ազատ արձակման, ընտրական բարեփոխումների, Ադրբեջանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի ստորագրման, ցամաքային սահմանների բացման, աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման և այլ պահանջներով։

Նշենք, որ վերջերս էլ Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին հանդիպել էր Բաքվում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պետր Միխալկոյին։ Կողմերը քննարկել էին երկրում մարդու իրավունքների իրավիճակին, ինչպես նաև հավաքների ազատությանը վերաբերող հարցեր։

Էմմա Չոբանյան