Գազի բալոններով բեռնված բեռնատարը կողաշրջվել է
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, տեղեկություն է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ZiL» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է․ տուժածներ չկան։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 55-րդ կմ-ին կողաշրջվել է «ZiL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Ղ․), որը բեռնված է եղել գազի բալոններով։
Նշվում է, որ ջրափրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են 110 հատ գազի բալոն, ուղղել ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։