Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հրազդանում մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշաքարի բացման արարողությանը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հրազդանում մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշաքարի բացման արարողությանը:

Իր ելույթում վարչապետը նշել է, որ հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը մարդկային գիտակցության ամենաբարձր կետն է, որից բարձր գիտակցություն գոյություն չունի:

«Ինչու ենք կանգնեցնում այսպիսի բարձր հուշարձաններ, արդյոք զոհվողների համար: Ոչ, մենք հուշարձանները կանգնեցնում ենք մեզ համար, որ ամեն օր զգանք այն պատասխանտությունը, որ մեր ուսերին ընկել է ամեն զոհվողի հետ: Որ ամեն անգամ հուշարձանին նայելիս վերգտնենք մեր ամոթը, եթե մի պահ կորցրել ենք այն, վերգտնենք մեր խիղճը, եթե մի պահ կորցրել ենք այն, վերգտնենք արդարությունը, եթե հանկարծ պարզվի, որ անարդարություն ենք գործել, գիտակցենք մեր սխալը, եթե պարզվի սխալ ենք գործել, Հայցենք ներողություն, եթե մեր որեւէ հայրենակցի, որեւէ մարդու նկատմամբ անարդար ենք վարվել, ուժեղանանք, եթե որեւէ տեղ թուլություն ենք թուլություն ենք ցուցաբերել, հպարտանանք, եթե որեւէ տեղ նսեմացել ենք,ի վերջո ժպտանք, որովհետեւ այս մարդիկ չեն զոհվել դժբախտություն բերելու համար, նրանք զոհվել են երջանկություն բերելու համար»,-ասել է վարչապետը: