««Սասնա ծռեր» կուսակցությունը կարող է ԱԺ-ից դուրս մղել ՀՅԴ-ին»․ քաղտեխնոլոգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.03.2026 | 12:41
Թրամփը խոստացել է ընդունել Իրանի դպրոցի վրա հարձակման հետաքննության ցանկացած արդյունք
10.03.2026 | 12:34
Ամերիկայի գավաթ. Լևոն Արոնյանը դուրս է եկել եզրափակիչ
10.03.2026 | 12:25
Թրամփը հայտարարել է պատերազմը «շուտով» ավարտելու մասին // Փաշինյանը Ֆրանսիայում է․ ԼՈՒՐԵՐ
10.03.2026 | 12:17
ՔԿ-ն 2025-ին անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 464 քրեական  վարույթ է քննել  
10.03.2026 | 12:04
Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները նվազել են 100 դոլարից
10.03.2026 | 11:55
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանի և Ուկրաինայի պատերազմների դադարեցման հարցը
10.03.2026 | 11:46
«Արմավիր» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք խուզարկություն են կատարել
10.03.2026 | 11:33
Թրամփը սպառնում է Իրանին «աննախադեպ ուժով», եթե այն արգելափակի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով
10.03.2026 | 11:28
Այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ ճնշումներ են գործադրվում՝ ՀՀ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու համար․ՀՀ Արտաքին հետախուզական ծառայություն
10.03.2026 | 11:18
ՔԿ-ում 2025-ին ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ  2.398 քրեական վարույթ է քննվել 
10.03.2026 | 11:06
ԱԱ-2026․ Նեյմարն ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի նախնական հայտացուցակում
10.03.2026 | 10:50
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
10.03.2026 | 10:48
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարից ու չի մեկնի Թուրքիա
10.03.2026 | 10:41
Իրանում պատերազմը կավարտվի «շատ շուտով». Թրամփ
10.03.2026 | 10:31
Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում
Բոլորը

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի համոզմամբ «Սասնա ծռեր» կուսակցության մրցակիցն խորհրդարանի առաջիկա ընտրություններում կլինի ոչ թե «Քաղաքացիական պայմանագիրը», այլ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։

«Գրավիչ գաղափարախոսությունը, որ ավելի շատ գրավիչ լինի, քան՝ ՀՅԴ-ինը, նրանք կարող են անգամ դուրս մղել (ՀՅԴ-ին-Մ․ Ա․)»,-ենթադրում է պարոն Բադալյանը։

Քաղտեխնոլոգը «Սասնա ծռերի» տղաների մեջ քաղաքական լուրջ պոտենցիալ է տեսնում, բայց համոզված է, որ այդ քաղաքական ուժը չի կարող հավակնել մեծամասնության։ Նա շարունակում է պնդել, որ Փաշինյանին ընդդիմադիր միակ ուժն այսօր հանրապետականն է, բայց նրանց հանդեպ ատելությունը մեծ է, նրանք դա պետք է չեզոքացնեն, ինչը չի արվում։

«Երբ որ ասում ենք, որ ՀՀԿ-ն պետք է բարեփոխվի, դրա առաջին կետը հենց կուսակցության ղեկավարի հեռացումն է էդ կուսակցությունից, որովհետեւ երբ մայիսին ասում էին «Քայլ արա՝ մերժիր Սերժին», ոչ միայն նրա ստեղծած համակարգը, այլեւ անձնապես իրան էին մերժում»,-վստահեցնում է քաղտեխնոլոգը։

Նա նույնիսկ չի բացառում, որ Հանրապետականը հաջորդ խորհրդարանում չհայտնվի։ Խնդիրն այն է, որ այդ կուսակցությունը որոշել է հենվել այնպիսի մեկի վրա, ինչպիսին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։

«Մենք տեսնում ենք նրանց աներկբա աջակցությունը երկրորդ նախագահին, իսկ փաստորեն ստացվում է նրանց բացասական իմիջին գումարվում է երկրորդ նախագահի բացասական իմիջը»,-պարզաբանում է նա։

Մյուս կողմից, ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դաշտ է մտնում հավակնելով Հայաստանի ռուսամետ էլեկտորատի ձայներին։ Իր վերջին հեռուստահարցազրույցում երկրորդ նախագահը հենց նրանց էր դիմում՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ չունենալու համար։

«Հայաստանում ռուսամետ ընտրազանգվածը ինքը չունի կուսակցություն, որն իր շահերն արտահայտի, որովհետեւ երբ որ նայում ենք Հայաստանի կուսակցություններին, նրանք հիմնականում լիդերային կուսակցություններ են կամ էնտեղ ակտիվ են հիմնականում երիտասարդները, որոնք իրենց մտածելակերպով դեպի ավելի շատ Արեւմուտք են ուղղված»,-ենթադրում է Արմեն Բադալյանը։

Այս պահին քաղտեխնոլոգը չգիտի, թե ռուսամետ էլեկտորատը ինչ դիրքորոշում կբռնի Ռոբերտ Քոչարյանի հանդեպ․ «Դժվար է ասել, թե նրա ռուսամետության խաղալու գործոնը արդյո՞ք կգերակշռի նրա նկատմամբ եղած հակակրանքի  գործոնին»։

Ի դեպ, ըստ Արմեն Բադալյանի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 100 օրվա ընթացքում դեռեւս անշրջելի սխալներ թույլ չի տվել, թեպետ խոշոր թերություններ արդեն կան՝ կառավարությունը չունի Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկար։

«Դուք արդեն տեսել եք, որ էս 100 օրվա ընթացքում որեւիցե լուրջ խոշոր օտարերկրյա ներդրում Հայաստանում չի եղել, ներդրողը չի հասկանում, թե երկիրն ուր է գնում»,-զգուշացնում է Արմեն Բադալյանը։

Ըստ նրա, Փաշինյանը պետք է որոշակիացնի նաեւ Հայաստանի վերաբերմունքը Ամերիկայի եւ Եվրոմիության հետ։ Այս բեւեռներն արդեն Հայաստանին հասկացրել են, որ պետությունը պետք է կողմնորոշվի, թե ուր է գնում։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան