«Դու քաղում ես քո արած քայլերի արդյունքները»․ Վարդան Բոստանջյանը՝ մանդատից հրաժարվելու պատճառների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.01.2025 | 21:53
Մատուցվեց Սուրբ ծննդյան ճրագալույցի պատարագ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.01.2025 | 21:00
Հայ մարդը, լինելով ստեղծագործ, ինչո՞ւ է հաճախ կլանվում օտարի կողմից. ապաքաղաքական զրույց Սեդրակ Երկանյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.01.2025 | 20:00
Լուրջ հետընթաց է արձանագրվել 2024-ին ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.01.2025 | 19:21
Լարսը փակ է բեռնատարների համար
05.01.2025 | 19:00
Աղմկոտ ձերբակալություն, բուհերի փակման վտանգ, «Գոյ»-ը՝ փողոցում. 2024-ի «կուլտուրական» սկանդալները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.01.2025 | 18:19
Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.01.2025 | 17:51
Գերմանիայում եղանակային վատ պայմանների պատճառով տասնյակ չվերթեր են չեղարկվել
05.01.2025 | 16:08
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է
05.01.2025 | 15:30
Այսօր կկատարվի Ճրագալույցի Սուրբ պատարագ
05.01.2025 | 14:42
Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով
05.01.2025 | 13:53
Ո՞րն է այն դասը, որ քաղել ենք. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.01.2025 | 13:28
12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար
05.01.2025 | 12:46
Առաջիկա գիշերը և առավոտյան ՀՀ ողջ տարածքում սպասվում է ձյուն
05.01.2025 | 12:24
2024թ․-ին կառուցվել և նորոգվել է շուրջ 130 կմ ոռոգման ցանց․ Խուդաթյան
05.01.2025 | 12:06
Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 5-ի դրությամբ
Բոլորը

«Ծառուկյան» խմբակցության նախկին անդամ Վարդան Բոստանջյանն այսօր փակագծեր բացեց, թե ինչու է հրաժարվել պատգամավորի մանդատից. «Հիվանդ էի։ Հիմա էլ եմ հիվանդ։ Մեծ եմ, մեծ մարդ եմ»:

Հիշեցնենք, որ պարոն Բոստանջյանը պատգամավորի մանդատը վայր դրեց հուլիսի 31-ին այն բանից հետո, երբ հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը քաղաքական հալածանք է։

Այսօր նա անուղղակիորեն ընդունեց, որ մանդատից հրաժարվելը արդյունք էր իր արած հայտարարությունների։

«-Ուրեմն ինչ-որ տեղի ունենա, դա անձամբ կապված է տվյալ մարդու հետ։ Դու քաղում ես քո արած քայլերի արդյունքները։

-Տվյալ դեպքում էդ հիվանդությունը կատա՞կ էր։

-Դե լավ, եթե ուզում ես հիվանդ լինեմ»։

Նախկին պատգամավորն այսօր լրագրողների հետ հանդիպել էր խոսելու հեղափոխությունից հետո Հայաստանի տնտեսական վիճակից։ Ըստ նրա` կտրուկ հաջողություններ չեն լինելու:

«Առնվազն երեք տարի է անհրաժեշտ մեզ, որ մենք հաջողության շեմը տրորենք»,-ասում է պարոն Բոստանջյանը։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն արդեն ինչ-որ հաջողություններ տեսնում է, գնաճի տեմպերը դանդաղել են, կան էժանացումներ։

«Լոլիկն էլ է էժանացել, եթե հիմա գնանք Մալաթիայի շուկա, էնտեղ կարող եք 120-150 դրամով ընտիր լոլիկ գնել, այլ բան է, որ վերավաճառքի ինստիտուտը շարունակում է աշխատել»,-փաստում է Ատոմ Մարգարյանը։

Նա նկատում է, որ շուտով հասարակությունն իր մաշկի վրա կզգա հեղափոխության հաջողությունները, մյուս տարվա բյուջեով հաստատ կլինեն թոշակների եւ աշխատավարձերի բարձրացումներ։ Որովհետեւ մոտ 700 միլիարդ դրամ ավելի գումար է առաջին 8 ամսում հավաքագրվել․ «15 տոկոսով ավելի գումար է գանձվել պետական բյուջե»։

Վարդան Բոստանջյանին այլ հարցեր են մտահոգում՝ թե ինչ մեթոդով է նոր իշխանությունը լցնում բյուջեն։ Ինքը գիտի, որ նախկինում խոշոր գործարարները ստվերում մնալու լայն արտոնություններ են ունեցել, բայց այսօր չի կարելի նրանց հետապնդել ու ստիպել գումարները վերադարձնել։

«Հետ բերելու ինստիտուտը դա ամենածիծաղելի ինստիտուտներից մեկն է»,-վստահեցնում է նախկին խորհրդարանականը։

Վարդան Բոստանջյանն առաջարկում է զրոյից սկսել, առանց նախկիններին հետապնդելու եւ նրանց աշխատած միլիոնները բյուջե լցնելու։ Ի դեպ, ընդդիմադիր տնտեսագետն առանձնապես ոգեւորությամբ չի ընդունել Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ միջին բիզնեսի համար իջեցնելու են եկամտահարկի գանձման տոկոսները։

«Եկամտահարկի 26 տոկոս իջեցման մասին ենք խոսում, բոլոր դեպքերում ես ուզում եմ իմանալ՝ ու՞մ հետ է խորհրդակցել՝ Ատոմ Մարգարյանի հետ, Հրանտ Բագրատյանի հետ, կներեք անհամեստությանս, Վարդան Բոստանջյանի հետ, Միքայել Մելքումյանի հետ, Բագրատ Ասատրյանի հետ, ու բազմաթիվ ընտիր մարդիկ կան»,-հարցնում է Վարդան Բոստանջյանը։

Վերջում նախկին պատգամավորը հիշեց, որ անկեղծ լինելը միշտ չէ, որ իր օգտին է․ «Ես չեմ ուզում շարունակել, եթե շարունակեմ, կարող ա պատահի ուրիշ բաներ խոսեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Մհեր Արշակյան