Ինձ դատի տված նկարիչները սպառնում են հաշվեհարդար տեսնել. Կարեն Աղամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Եթե ես յուրացրել եմ նկարիչների միության միջոցները, ու՞ր են դրանք, չկա նման բան։ Այն բանից ի վեր, ինչ ղեկավարում եմ միությունը, մեր ունեցվածքը միայն ավելացել է։ Ամենակարևորը մեր շենքն է՝ քաղաքի կենտրոնում՝ իր երկու ցուցասրահներով, որտեղ ներկայացվում է տարեկան 50-60 ցուցահանդես»,-Factor.am-ի հետ զրույցում պարզաբանում է Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին։ Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երրորդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու հատկանիշով։

Դրա համար հիմք է հանդիսացել նկարիչ Խաչիկ Հարությունյանի դիմումը։ Նա նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին՝ տեղեկացնելով, որ Աղամյանն, առանց համագումարի հաստատման, միությանը պատկանող Աբովյան 16 հասցեում գտնվող 1165 քմ մակերեսով ցուցասրահների մասնաշենքը նվիրատվության պայմանագրով հանձնել է Էդուարդ Թախունցին։

Կարեն Աղամյանը տեղեկացնում է, որ իրեն դեռ չեն կանչել ոստիկանություն, բայց ինքն ունի բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում են իր անմեղությունը։ Միության նախագահի խոսքով՝ իր դեմ հաղորդում ներկայացրած նկարիչն ու դիմում-բողոքին միացած որոշ նկարիչներ խոսում են անգամ սպառանալիքների լեզվով․ «Այն անձը, որ գնացել է դատարան և էլի նկարիչներ, որոնց ես չգիտեմ, սպառնում են հաշվեհարդար տեսնել ինձ հետ, եթե չհեռանամ միությունից։ Բայց ինձ ընտրությունների ժամանակ միությունում 80-90 տոկոս ձայն են տալիս, անհարմար է ասեմ՝ «ցտեսություն» և գնամ։ Արվեստագետին հարիր չէ մեկ այլ արվեստագետի դատի տալ։ Այդ մարդիկ չեն եկել և ինձ նվիրատվության գործի մասին չեն հարցրել, բայց եթե իրենց իսկապես հետաքրքիր էր, կարող էին գալ»,-պնդում է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան