«Արարատ-Արմենիան» հրաժեշտ է տվել Հրայր Մկոյանին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը հեռացել է «Արարատ-Արմենիայից»: Այս առիթվ երևանյան թիմը հայտարարություն է տարածել․
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և Հրայր Մկոյանը երկկողմանի համաձայնությամբ լուծել են պայմանագիրը:
Մեր ակումբի ողջ անձնակազմը հաջողություն է մաղթում ֆուտբոլիստին»: