Ռոբերտ Քոչարյանը վառվեց իր Սահմանադրությամբ․ Սերժ Սարգսյանն իրենից լավ շախմատ խաղաց․ ԱԻՄ առաջնորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանը դեռևս 10 տարի առաջ ասում էր, որ քաղաքականությունից չի պատրաստվում հեռանալ, այնպես որ հիմա, երբ ասում է, որ  վերադառնում է, ինձ համար նորություն չէ։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ նշելով, որ Քոչարյանը, պարզապես, վառվեց իր  Սահմանադրությամբ, երբ փոփոխություններ կատարեց Սահմանադրության մեջ՝ այն նախապատրաստելով իր համար։

«Ռ․ Քոչարյանը համոզված էր, որ պառլամենտական ընտրություններում որևէ ուժ 51 տոկոս չի ստանա, վարչապետի խնդիր կլինի և իրեն կկանչեն որպես վարչապետ, սակայն, ձախողվեց, քանի որ Սերժ Սարգսյանն իրենից լավ շախմատ խաղաց, Սերժ Սարգսյանն ունեցավ մեծամասնություն և Քոչարյանին հեռացրեց»,- ասաց Պարույր Հայրիկյանը։

Նա անդրադարձավ նաև հեղափոխությունից կամ, ինչպես ինքն է բնորոշում, ազգային զարթոնքից հետո երկրի առաջ ծառացած հիմնական խնդրին և շեշտեց, որ այժմ հիմնական խնդիրը քաղաքացիներին երկրի տերը դարձնելն է։ «Այդ հարցը լուծելու համար համակարգային փոփոխություններ են պետք, նախ պետք է լինեն ժողովրդավարական համակարգեր»,- ասաց ԱԻՄ առաջնորդը։

Պարույր Հայրիկյանը կարևորեց նաև Սահմանադրական փոփոխությունների մասին վարչապետի հայտարարությունը և ընդգծեց, որ դրանով սառույցը կոտրվեց։

«Շատ կարևոր է, որ դրա մասին խոսում են ուժեր, որոնց համար ժամանակին այդ գաղափարը եղել է կեղծ օրակարգ, հետո եղել է պնդում, որ այդքան հաճախ սահմանադրական փոփոխություններ չի կարելի և այլն։ Իշխանությունները խոսում են և կարելի է գործել»,- ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։