Պահանջում ենք անհապաղ ազատել Վալերի Օսիպյանին զբաղեցրած պաշտոնից․ Գրիշա Սարգսյան

Լուրեր

10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան 
10.08.2026 | 10:49
Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»-ին
10.08.2026 | 10:46
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը պաշտոնական խաղի է մասնակցել տևական ընդմիջումից հետո
10.08.2026 | 10:40
Քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողացել վերադառնալ ափ. օգնության են հասել փրկարարները
10.08.2026 | 10:30
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10.08.2026 | 10:29
Մոհսեն Ռեզային Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար է նշանակվել
10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
Բոլորը

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկ հրավիրված 100-օրյա ամփոփոիչ ասուլիսի ժամանակ հրաժարվեց հստակ գնահատական տալ «Սասնա ծռեր» խմբի գործողություններին։

«Ես ունեմ իմ հստակ տեսակետը և գնահատականը այդ ամենին, որի մասին կասեմ հետո։ Նրանք հերոսներ են, թե ոչ, կգնահատի դատարանը, կգնահատի պատմությունը, կգնահատի ժամանակը, հայ ժողովուրդը»,- ասաց ոստիկանապետը։

Նրա հենց այս արտահայտությունն էլ դարձել է իր հրաժարականի պահանջի հիմքը։

Factor.am-ի հետ զրույցում միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանյան գրասենյակի և ոստիկանության ռազմականացված ջոկատի՝ ՕՄՕՆ-ի վետերանների միության նախագահ, ազատամարտիկ Գրիշա Սարգսյանը նշեց, որ պահանջում են վարչապետից ազատ արձակել ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, քանի որ նա երեկ չկարողացավ պաշտպանել զոհված ոստիկանների պատիվն ու արժանապատվությունը։

«Նա հերոսացրեց «Սասնա ծռեր» շարժումը, ինչն էլ երեկվանից ողջ ոստիկանական համակարգում առաջացրել է բողոքի և դժգոհության բուռն ալիք: Վալերի Օսիպյանը չկարողացավ պաշտպանել այն ոստիկանների պատիվը, որոնք ծառայության ընթացքում են զոհվել, ինչպե՞ս կարող է պաշտպանել այս համակարգում աշխատած մյուս ոստիկանների պատիվն ու արժանապատվությունը։ Կոչ եմ անում վարչապետին՝ անհապաղ ազատել ոստիկանապետին զբաղեցրած պաշտոնից, եթե չազատի, ապա ոստիկանական համակարգը կզրկվի իր հեղինակությունից»,- ասաց նա։

Գրիշա Սարգսյանը նշեց նաև, որ Վալերի Օսիպյանի հրաժարականի պահանջի համար հիմք են հանդիսանում նաև 100 օրվա ընթացքում թույլ տրված մի շարք ձախողված քայլեր, որոնք վտանգի տակ են դնում ողջ համակարգը։

 

Աղավնի Սուքիասյան