Լաչինում պարետային ժամ հայտարարելու և Ադրբեջանի բանակում կորուստների մասին լուրեր տարածող երկու անձ է բացահայտվել

Լուրեր

07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
Բոլորը

Ադրբեջանի Մեդիայի զարգացման գործակալությունն ու պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարություն են տարածել, որ վերջին օրերին որոշ սոցցանցերում մի շարք անձինք հրապարակում են անհիմն տեղեկություններ, որոնք չեն արտացոլում իրականությունը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի, ադրբեջանական բանակում զոհվածների և վիրավորների առկայության, զորամասերը և ծանր հրետանային զինատեսակները պատրաստության վիճակի բերելու, Լաչինի շրջանում պարետային ժամ սահմանելու մասին։

Հաղորդվում է, որ Պետական ​​անվտանգության ծառայության կողմից իրականացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ այդ տեղեկատվությունը տարածող անձինք են Ադրբեջանի քաղաքացիներ Ալիև Ռաշադը՝ ծնված 1977 թվականին և Մելիքով Փարվիզը՝ ծնված 1973 թվականին։ Ձեռնարկվել են անհրաժեշտ իրավական միջոցառումներ՝ նման տեղեկատվության տարածումը կանխելու համար։

Ադրբեջանական վերոնշյալ կառույցները զգուշացնում են, որ նման արարքների կատարումը ենթադրում է լուրջ իրավական պատասխանատվություն։

Օրերս էլ Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվել են ռազմական գործողությունների, ինչպես նաև տեխնիկայի տեղաշարժի ու զոհերի մասին հրապարակումներ։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր «այդ կեղծ լուրերը տարածող անձանց ինքնությունը»։