Այս պահի դրությամբ բազմաթիվ մահացած քաղաքացիներ ենք հայտնաբերել. ոստիկանապետը մաքուր ընտրացուցակների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
22.05.2026 | 20:47
Գորիսում ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու գործով հետախուզվում է քրեական հեղինակություն Արտեմ Դոռունցը. ՆԳՆ
Բոլորը

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր աշխատասենյակում ունի Հայաստանի ընտրողների իրական թվաքանակի տվյալները: Ինքն, իհարկե, չի հիշում, թե քանիսն են նրանք։ «Ունենք արդեն իսկ բազմաթիվ հայտնաբերած այս պահի դրությամբ մահացած քաղաքացիներ, որոնք գրանցված են այդ հասցեներում և մոտ 400 հազար անձ Երևան քաղաքում արդեն ստուգվել է»,- ասում է ոստիկանապետը։

Նա վստահեցնում է, որ Երևանի ավագանու ընտրություններին մենք կունենանք ամբողջությամբ ճշգրիտ ընտրական ցուցակներ, սակայն բաներ կան, որ ինքը չի կարող բացառել․ «Հետո հեռու տնից տեղից՝ մարդիկ էլի մահանում են»։

Պարոն Օսիպյանն ամենայն պատասխանատվությամբ է հայտարարում, որ Ոստիկանությունը որևէ կերպ չի ազդելու ընտրությունների արդյունքների վրա, հիմա հասարակությունը գործ ունի բոլորովին այլ Ոստիկանության հետ, որտեղ նույնիսկ կոռուպցիան է բացառված։ «Մենք աշխատակիցներ ունենք, որոնք զեկուցագիր են գրել, ես ողջունում եմ նման աշխատողներին, մի քանիսը կային ասել են՝ մենք մեր վրա վստահ չենք, կարմիր գիծ է քաշվել, ասել եք՝ ոչ կոռուպցիային, արդեն խասիաթ է ձեռք բերվել, իմ գիտակցությունը չհամընկնի, լավ է ես դուրս գամ համակարգից, չդատապարտվեմ»,- հպարտությամբ նշում է Վալերի Օսիպյանը։

Սակայն ոստիկանապետը չի ասի, թե ցածր աշխատավարձ ստացող ոստիկանները նոր իրավիճակում միանգամից դարձել են հրեշտակներ։ «Չեմ բացառում, որ մենք այստեղ ձեզ հետ հանդիպում ենք ունենում, ինչ-որ ոստիկան ինձ անհասկանալի պայմաններում փորձում է ինչ-որ բան անել։ Մեկ կհաջողվի, երկու կհաջողվի, երրորդին ինքը կդատապարտվի»,- զգուշացնում է ոստիկանապետը։

Նա գերազանց է հասկանում մեր տնտեսության վիճակը, որը դեռևս թույլ չի տալիս բարձրացնել ոստիկանների աշխատավարձը։ Միաժամանակ, ճիշտ չեն այն տեղեկությունները, որ հեղափոխությունից հետո ոստիկանները համատարած լքում են շարքերը։ «Չեմ կարծում, որ Ոստիկանության աշխատակիցները չլինելով կոռուպցիոն դրսևորումների մեջ ընդգրկված, լինելով ներկայիս այս աշխատավարձի պայմաններում՝ պիտի լքեն մեր շարքերը»,- նկատում է պարոն Օսիպյանը։

Իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված այսօրվա ասուլիսում ոստիկանապետին ուղղված հարցերի մի մասը վերաբերվում էր երկու տարի առաջ ՊՊԾ գնդում նրա պատանդառությանը և «Սասնա ծռերի» տղաների արարքների հանդեպ նրա վերաբերմունքին․ «Միանշանակ ես եղել եմ պատանդի վիճակում։ Իսկ հերոսներ են, թե՝ չէ, կգնահատի դատարանը, կգնահատի պատմությունը, կգնահատի հայ ժողովուրդը»։

Այսօր պարոն ոստիկանապետը տեղեկություններ հաղորդեց նաև Սերժ Սարգսյանի ավագ եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի՝ Ինտերպոլով հետախուզման մեջ գտնվող որդուն գտնելու հետ կապված աշխատանքների մասին․ «Ոնց որ թե մեր տեսադաշտում շուտով կլինի»։

Այդ իմաստով փոքր-ինչ բարդ է վիճակը մեկ այլ հետախուզվող՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետ կապված, որի գտնվելու վայրը հայտնի է Վալերի Օսիպյանին՝ հետախուզվողը Ռուսաստանի Դաշնությունում է․ «Առայժմ հետախուզում է հայտարարված միջպետական, դեռ Ինտերպոլի հետախուզում չէ»։

Ոստիկանապետն այսօր չմեկնաբանեց պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանի երեկ հրապարակված լուսանկարի էթիկական նպատակահարմարության մասին հարցը։ Ի դեպ, պարոն Օսիպյանն անդրադարձավ նաև Ոստիկանությունում նախորդ բոլոր տարիներին իր կատարած աշխատանքներին։ Ինքն իրեն որակեց որպես բարեխիղճ գնդապետ։

«Անգամ այն քաղաքացիները, որոնք ասում են՝ գնդապետ Օսիպյանը մեր նկատմամբ եղել է կոպիտ կամ չգիտեմ ինչ, չկա որևէ մեկը որ ասի, որ ես՝ այո, եթե անգամ ֆիզիկական ուժ եմ կիրառել, չեմ եղել օրենքի սահմաններում»,- զեկուցում է Վալերի Օսիպյանը։

Մհեր Արշակյան