Ռոբերտ Քոչարյանն իր անցած ճանապարհով քայլող խոչընդոտ է արդարադատության համար․ բանտում նստած էր քաղաքական գործիչների վրա ազդում․ Ալեքսանդր Սիրունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 12:51
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13.06.2026 | 12:34
Հայաստանը ՄԱԿ-ում աջակցություն է հայտնել UNDP-ի և UNFPA-ի մանդատներին
13.06.2026 | 12:07
ԱԱ-2026․ Օրվա խաղերը, պայքարը սկսում է Բրազիլի հավաքականը
13.06.2026 | 11:55
Երևանում կանցկացվի Հայ-բրիտանական բիզնես համաժողով
13.06.2026 | 11:33
Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Sri Lanka EXPO-2027 ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ քննարկումներին
13.06.2026 | 11:25
Կանադան բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին մուտքի վիզա չի տրամադրել ԱԱ-2026-ին մասնակցելու համար
13.06.2026 | 10:49
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 13-ի դրությամբ
13.06.2026 | 10:29
Երկու զինվորական դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ գործերի հսկողության թերացումների համար
13.06.2026 | 10:20
Անգլիայի հավաքականին թալանել են ԱԱ-2026-ից առաջ
13.06.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.06.2026 | 09:41
RAF․ Արման Ծառուկյանը և Թոնի Ֆերգյուսոնն անցկացրել են հայացքների մենամարտ, Արսեն Հարությունյանը ևս հանդիպել է իր մրցակցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 09:30
ԱԱ-2026․ ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Կանադան խուսափեց պարտությունից Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 23:23
Մարկո Ռուբիոն Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է ռուս ժողովրդին և վերահաստատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հանձնառությունը
12.06.2026 | 23:06
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը
Անցումային արդարադատություն ասվածն, ընդամենը,  որոշակի միջոցառումների շարք է այնպիսի պետությունների համար, որոնք տասնամյակներ շարունակ ապրել են դիկտատուրայի պայմաններում։
 
«Առնվազն 98 թվականից ապրում էիք կեղծվող ընտրություններով, բռնության վրա հիմնված, լրագրողներին ծեծող, փաստաբաններին նեղող և արդարադատություն փողով իրականացնող պետության մեջ, սա գաղտնիք է ի՞նչ է, և հիմա այն մարդիկ, ովքեր ասում են, թե նման բան չի եղել, այդ անցումային արդարադատության միջոցառումներից մեկը կլինի, որ ժողովուրդն իր չակերտավոր հերոսներին  կսկսի ճանաչել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ պնդելով, որ անցումային արդարադատությունն իրականացնելու են նույն դատարանները, նախաքննությունն իրականացնելու են նույն նախաքննական մարմիններն, այս նոր համակարգը, պարզապես, լինելու է իրավական և քաղաքական միջոցառումների ծրագիր, որը կարող է վերաբերել օրինակ «Մարտի 1-ի» գործին։ 
 
««Մարտի 1-ի» հեղինակները, տեսե’ք, ինչպե՞ս են խոսում մեզ հետ, ասում են՝ մեզ չեն կարող դատել․ հարգելի՛ նախկին նախագահ կամ թագավոր, պետությունը գնահատական չպե՞տք է տա արդյոք «Մարտի 1-ի»-ի վերաբերյալ։ Ինձ` որպես քաղաքացու, հետաքրքրում է՝ նախկին նախագահի գնահատականը «Մարտի 1-ի» երևույթի մասին, 10 քաղաքացի զոհվեց, հիմա դա ի՞նչ էր։ Այս  հարցի պատասխանը տալու է արդարադատության անցումային մարմինը, ու չես հասկանում, թե ինչո՞ւ են այդպես իրար խառնվել»,- ասաց նա։
 
Փաստաբանը պնդում է՝ անցումային արդարադատության մարմինների ստեղծմամբ Սահմանադրություն չի խախտվելու, տող անգամ չի կասեցվելու, սահմանադրական կարգի տապալում չի լինելու։
 
«Սահմանադրական կարգի տապալում ոչ ոք թույլ չի տա։ Պարզապես, պետք է հասկանալ՝ ընկերներն ինչի՞ց են վախենում, եթե իրենց բանկային հաշիվները պետք է բացվեն, դա այլ է․ մենք ուզում ենք հասկանանք, մարդիկ այս 20 տարիների ընթացքում ինչպե՞ս են ապրել, ոչ ոք չի ուզում ձեր ունեցվածքը խլել կամ էլ դատել։ Մի՛ վախեցեք այդքան»,- անցումային արդարադատության համակարգը քննադատող հանրապետականներին խորհուրդ տվեց Ալեքսանդր Սիրունյանը։ 
 
Փաստաբանը հերքեց նաև տեսակետը, թե անցումային արդարադատության մարմնի ստեղծումը կապված է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի և նրան պատժի կրումից խուսափել թույլ չտալու հետ։
 
Խոսելով 2-րդ նախագահին առաջադրված մեղադրանքի հետագա ընթացքից՝ փաստաբանը նշեց, որ Ռ․ Քոչարյանը պետք է կալանավորվի, որպեսզի չխոչընդոտի նախաքննությանը։
 
«Ռոբերտ Քոչարյանն իր կարգավիճակով, իր անցած ճանապարհով քայլող խոչընդոտ է արդարադատության համար։ Մարդը բանտում նստած քաղաքական գործիչների վրա է ազդում։ Ծիծաղելի է գիտեք, երբ օրենքն ասում է, որ կալանքը փոխարինելու համար անհրաժեշտ է հարգանք վայելող երկու մարդու ստորագրություն, իսկ մարդիկ ստորագրահավաք են սկսում, մինչդեռ բավական կլիներ, օրինակ, Արա Բաբլոյանի և ևս մեկ հարգարժան մարդու ստորագրությունը»,- նկատեց նա՝ նշելով, որ ստորագրությանը միացած 40-ից ավելի պատգամավորներ ո՛չ հարգանք են վայելում, ո՛չ հավատ են ներշնչում։ 
 
Փաստաբանը պնդում է՝ 2-րդ նախագահը պետք է ոչ թե հայտարարեր, թե պայքարելու է, այլ ասեր, որ կողմ է օբյեկտիվ քննությանը և պատրաստ է աջակցել նախաքննությանը։ 
 
«Ա՛յ, ընկեր, է՞դ ում դեմ ես պայքարելու, մենք քեզ պայքարի՞ ենք հրավիրել։ Էդպես պետության հետ չեն խոսում»,- ընդգծում է փաստաբանը և հավելում․ «Ռոբերտ Քոչարյանն այնքան խոշոր հետք է թողել մեր պատմության մեջ, որ մի 30-40 քրեական գործի կհերիքի»։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Աղավնի Սուքիասյան