Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման նպատակը Հայաստանին աջակցելու հարցում ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ջանքերի համատեղումն է․ Օլիվիե Դըկոտինյի

Լուրեր

22.07.2026 | 17:47
Ռոսավիացիան նվազեցրել է Մոսկվայի մոտակայքում թռիչքների բարձրության շեմը և արգելել քաղաքով տարանցիկ չվերթները
22.07.2026 | 17:37
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը
22.07.2026 | 17:26
IFFHS-ն ու AIPS-ը Մեսիին ճանաչել են ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստ
22.07.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լուրջ չի վերաբերվում բանակցություններին»
22.07.2026 | 17:09
Հաշիվների արգելափակում․ Պետդուման սահմանափակող օրենք է ընդունել արտասահման մեկնած և հեռակա դատապարտված ռուսների համար
22.07.2026 | 16:55
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի, ԿԸՀ-ն վերադարձրել է Դատախազության այդ միջնորդությունը. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.07.2026 | 16:48
Գաղտնի պլան ունենք. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.07.2026 | 16:38
ՃՏՊ Սպիտակի ոլորաններում․ 5 քաղաքացի հոսպիտալացվել է
22.07.2026 | 16:34
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է
22.07.2026 | 16:29
16 երկրների հայագետներ հավաքվել են Երևանում՝ 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսին
22.07.2026 | 16:21
Քոլբի Քովինգթոն․ «Համոզված եմ` Արման Ծառուկյանը դառնալու է UFC-ի չեմպիոն»
22.07.2026 | 16:12
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է մինչև 15 տարեկանների համար սոցցանցերն արգելող օրենքը
22.07.2026 | 16:02
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
22.07.2026 | 15:51
Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ նոր պետի անունը
22.07.2026 | 15:42
Ադելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Թութբերիձեի թիմից
Բոլորը

Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման նպատակը Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելն է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Այս հանդիպման նպատակը Հայաստանին կոնկրետ աջակցություն ցուցաբերելն է և այս հարցում Եվրամիության ու Միացյալ Նահանգների ջանքերը համատեղելը, ինչպես նաև հիշեցնելու համար այն որոշումները, որոնք կայացվել են այն ժամանակ, երբ Հայաստանը դիմակայում էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների հոսքին, և որ փախստականներին ընդունելու մարտահրավերները դեռևս զգալի են երկրի համար»,- ասել է դեսպանը։

Հարցին, թե ի՞նչ օգնության մասին է լինելու խոսքը, դեսպանը պատասխանել է․ «Հանդիպումը կազմակերպում են Միացյալ Նահանգները և Եվրոպական հանձնաժողովը, որի ԵՄ անդամ պետությունները, ինչպես Ֆրանսիան, ուղղակիորեն չեն մասնակցում։ Ինչ վերաբերում է անվտանգային հարցերին՝ Ֆրանսիան անում է այն, ինչ պետք է աներ Հայաստանի համար։ Վերջին ամիսներին պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցություն ենք սկսել։ Հայաստանի պաշտպանության նախարարն այց կատարեց Փարիզ, Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը իր հերթին այց կատարեց Հայաստան, որի ժամանակ ականատես եղանք որոշակի կոնկրետ արդյունքների, որոնք արդեն ընթացքի մեջ են՝ ի նպաստ հայկական բանակի»,- նշել է Դըկոտինյին։