ԵՄ-ն տուգանքների ընթացակարգ է սկսել Temu առցանց խանութի նկատմամբ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Եվրահանձնաժողովը տուգանքների ընթացակարգ է բացել չինական առցանց առևտրային հսկայի՝ Temu-ի նկատմամբ։ Բրյուսելում առցանց էժան ապրանքներ վաճառող ընկերությունը կասկածվում է թվային ծառայությունների մասին ԵՄ օրենքը խախտելու մեջ։ Խոսքը կեղծ և վտանգավոր ապրանքների առևտրի մասին է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Վարույթի ընթացքում, մասնավորապես, կուսումնասիրվի Temu կայքի դիզայնը։ Դրա քննադատները կարծում են, որ այն ստեղծված է այնպես, որ գնորդների մոտ կախվածություն առաջացնի և նրանց չպլանավորված ծախսերի մղի։

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետ Վեստագերը չինական ընկերությանը կոչ է արել ապահովել, որ վաճառվող ապրանքները համապատասխանեն ԵՄ չափանիշներին և չվնասեն սպառողներին։ Գերմանիայի տնտեսական հարցերի նախարարությունը, ինչպես նաև սպառողների պաշտպանության ասոցիացիաները հանդես են գալիս ավելի կոշտ միջոցների օգտին Temu-ի և այլ առցանց խանութների դեմ, որոնք վաճառում են էժան ապրանքներ, այդ թվում՝ Shein-ի դեմ:

Իր հերթին, Temu-ն հայտարարել է ԵՄ իշխանությունների հետ համագործակցելու պատրաստակամության մասին։

Ընկերության նպատակն է «անվտանգ և վստահելի շուկան սպառողների համար», ասվում է հայտարարության մեջ:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի