Բորելը Թուրքիան «կարևոր ու էական» երկիր է անվանել՝ աշխարհաքաղաքական բարդ պայմաններում

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ներկա պայմաններում Թուրքիան կարևոր է, էական, քանի որ աշխարհաքաղաքական համատեքստն ամենաբարդն է տևական ժամանակ ի վեր: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ մամուլի ասուլիսում ներկայացնելով 2024 թվականի ընդլայնման փաթեթը։

«Մենք կշարունակենք համագործակցել Թուրքիայի հետ։ Առաջնորդներն այս տարվա ապրիլին Եվրախորհրդում վերահաստատել են Եվրամիության շահագրգռվածությունը՝ զարգացնելու համագործակցային և փոխշահավետ հարաբերությունները Թուրքիայի հետ ռազմավարական, քաղաքական և տնտեսական առումներով: Ես շատ եմ աշխատել մեր հարաբերություններում բացասական պարույրը շրջելու համար: Սկզբում ամեն ինչ շատ ավելի բարդ էր, քան այսօր։ Ի վերջո, Թուրքիան ԵՄ թեկնածու երկիր է, որի աշխարհաքաղաքական արդիականությունը շատ ավելի մեծացել է»,- ասել է Բորելը։

Նա նշել է, որ ընդլայնումը մնում է առանցքային ԵՄ աշխարհաքաղաքական մոտեցման համար։ Դիտարկմանը, որ Թուրքիան լիովին չի համապատասխանում Եվրամիության արտաքին քաղաքականությանը, անվտանգությանն ու միգրացիային, իսկ ԵՄ-ն ծրագրում է Թուրքիայի հետ նոր բարձր մակարդակի խորհուրդ ստեղծել, Բորելը նշել է, որ ակնհայտ է՝ ԵՄ-ի արտաքին քաղաքականության հետ համապատասխանության մակարդակը շատ ցածր է։

«Այն ոչ միայն շատ ցածր է, այլև նվազում է։ Չնայած այն միակ երկիրը չէ, որն ունի ցածր համապատասխանության մակարդակ։ Ճիշտ է նաև, որ կան ոլորտներ, որտեղ առաջընթաց չի գրանցվել, մասնավորապես, հիմնարար իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում։ Ճիշտ է նաև, որ զեկույցը ճանաչում է Թուրքիայի ջանքերը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, փողերի լվացման դեմ պայքարը, հետազոտություններն ու նորարարությունները, ինչպես նաև տնտեսական ու դրամավարկային քաղաքականությունը»,- ասել է Ժոզեպ Բորելը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի