Վրաստանի դատախազությունը ընտրությունների ընթացքում հանցագործության 47 դեպքի հետաքննություն է սկսել

Լուրեր

06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
Բոլորը

Վրաստանի Գխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել 47 քրեական գործով՝ ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ, որոնք կատարվել են նախընտրական շրջանում և հոկտեմբերի 26-ին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների օրը։ Մասնավորապես, հետաքննվում են ընտրակեղծիքների, ընտրողների կամքի վրա ներգործության, քվեարկության գաղտնիությունը խախտելու և ընտրողներին ընտրակաշառք տալու հետ կապված դեպքերը, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Գլխավոր դատախազությունը հաստատել է նաև Սադախլո գյուղի ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ի տեղեկատվությունը՝ երկու անձի բերման ենթարկելու մասին։ Այնտեղ քվեարկության ժամանակ լցոնումներ են տեղի ունեցել։

Ընտրակեղծիքների հոդվածով (Վրաստանի Քրեական օրենսգրքի 1643-րդ հոդված) մեղադրանք է առաջադրվել երկու քաղաքացու։ Այս հոդվածով նախատեսված պատիժը նախատեսում է մինչև երկու տարվա ազատազրկում։

Գերատեսչությունում նշել են, որ մարդիկ, ովքեր նախկինում հայտարարել են ընտրակեղծիքների մասին, ներկայում հրաժարվում են ցուցմունքներ տալ և չեն համագործակցում հետաքննության հետ։ Դատախազությունը նման անձանց կոչ է արել «ժամանակին ներկայանալ քննչական մարմիններ» և սկսել համագործակցել օբյեկտիվ հետաքննության համար։

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանքը» հաղթել է ձայների շուրջ 54%-ով։ Ընդդիմադիր կուսակցությունները և պետության ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքները և բողոքի ակցիաներ են կազմակերպել։

Դատախազությունը սկսված հետաքննության շրջանակում հարցաքննության է հրավիրել երկրի նախագահին, սակայն Զուրաբիշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ ներկայանալ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի