Ջո Բայդենն ու Սի Ցզինպինը հեռախոսազրույց են ունեցել Թայվանի, տեխնոլոգիաների և ռուսական աջակցության մասին

Լուրեր

24.02.2026 | 23:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.02.2026 | 23:35
Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում. Միրզոյանը՝ Ժնևում
24.02.2026 | 23:30
Ադրբեջանում նախկին քննիչը ձերբակալվել է Ալիևի խոսքերի վերաբերյալ  մեկնաբանության  համար
24.02.2026 | 23:18
ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի՝ չնայած Հունգարիայի վետոյին
24.02.2026 | 23:10
«Օգտագործեք ձեր ազդեցությունը Ադրբեջանի կառավարության վրա». ադրբեջանցի քաղբանտարկյալները դիմում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
24.02.2026 | 23:06
Ադրբեջանում ջրի պահուստը բավարար է մոտ մեկ տարվա համար
24.02.2026 | 22:59
Վաշինգտոնը ձգտում է ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը. Bloomberg
24.02.2026 | 22:48
Դուրովը հայտարարել է ՌԴ-ում իր դեմ ահաբեկչության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին
24.02.2026 | 22:31
TRIPP-ը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին. Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ
24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երեքշաբթի, տևական ժամանակ անց առաջին անգամ, հեռախոսազրույց են ունեցել։ Երկրների միջև լարվածությունը մնում է բարձր մակարդակի վրա, և երկու մայրաքաղաքներն էլ ցանկանում են նվազեցնել լարվածության աստիճանը, բայց՝ ոչ ամեն գնով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սպիտակ տունը զեկույց է հրապարակել զրույցի արդյունքների վերաբերյալ, որից հետևում է, որ Բայդենն անդրադարձել է Թայվանին, Մերձավոր Արևելքի հակամարտությանը, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին, առևտրային քաղաքականությանը, TikTok սոցիալական ցանցի շուրջ ստեղծված իրավիճակին, Չինաստանի աջակցությանը Ռուսաստանին Ուկրաինայի հետ հակամարտությունում և մի քանի այլ թեմաների։

Համաձայն վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի, որը հանդիպումից առաջ անանուն խոսել է լրագրողների հետ, զրույցն ավելի շատ «վերահսկիչ հանդիպում», քան կոնկրետ արդյունքներով քննարկում է որակել:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ առաջնորդներն «անկեղծ և կառուցողական» զրույց են ունեցել։

Բայդենը Չինաստանին նախազգուշացրել է՝ դադարեցնել վիճելի Հարավչինական ծովում չինական ռազմածովային նավերի և այլ երկրների նավերի միջև բախումները։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ չինացի զինվորականները Թայվանի մերձակայքում ինքնաթիռներն ու նավերն օգտագործում են սադրիչ նպատակներով:

«Սին ընդգծել է, որ Թայվանի հարցն առաջին կարմիր գիծն է, որը չպետք է հատվի Չինաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում»,- ասվում է Չինաստանի կառավարության կողմից հրապարակված զրույցի նկարագրության մեջ:

Սին ԱՄՆ-ին կոչ է արել «կոնկրետ գործողություններ» ձեռնարկել՝ ցույց տալու իր հանձնառությունը՝ չաջակցելու Թայվանի անկախությանը։

Այն բանից հետո, երբ 1979 թվականին Միացյալ Նահանգները խզեց պաշտոնական դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ՝ հօգուտ Չինաստանի հետ հարաբերությունների, նա շարունակեց կղզուն զենք մատակարարել, այսպես կոչված, Թայվանի հարաբերությունների մասին օրենքի համաձայն։

ԱՄՆ-ի և Թայվանի զինվորականների միջև համագործակցությունը վերջերս խորացել է, անցյալ աշնանը Բայդենը հավանություն է տվել արտաքին ռազմական ֆինանսավորման (FMF) ծրագրի շրջանակում Թայբեյի առաջին ուղղակի սպառազինությունների դրամաշնորհին, թեև համեստ՝ 80 միլիոն դոլարով։

Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր այս ծրագիրը Կիևին տրամադրել է մոտ 4 միլիարդ դոլարի ռազմական օգնություն:

Զրույցի ընթացքում Սին նաև քննադատել է «սահմանափակումների անվերջ հոսքը», որը ձեռնարկվել է Միացյալ Նահանգների կողմից՝ փորձելով ճնշել Չինաստանի տնտեսությունը, գիտությունն ու տեխնոլոգիան, հայտնել են չինացի պաշտոնյաները:

Նախկինում ԱՄՆ-ը Չինաստան առաջադեմ կիսահաղորդիչների արտահանման սահմանափակումներ էր մտցրել։

Բայդենը Սիին ասել է, որ իր կառավարությունը «կշարունակի անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ կանխելու ամերիկյան առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործումը մեր ազգային անվտանգությունը խաթարելու համար՝ առանց առևտուրն ու ներդրումները սահմանափակելու»: Բայդենը նաև ասել է, որ Չինաստանը չպետք է շարունակի օգնել Ռուսաստանին վերականգնելու և ընդլայնելու իր ռազմաարդյունաբերական բազան, հայտնել են ամերիկացի պաշտոնյաները:

Չնայած ծանր տնտեսական պատժամիջոցներին՝ Ռուսաստանը շարունակում է մեծացնել ռազմական արտադրությունը, ինչպես նաև օգնություն է ստանում Իրանից և Հյուսիսային Կորեայից։

Չինաստանը համալրել է որոշ առևտրային հոսքեր, որոնք սպառվել էին Արևմուտքի պատժամիջոցների պատճառով՝ թույլ տալով Ռուսաստանին վերականգնել զենքի արտադրության իր հնարավորությունները, ասել է ամերիկացի պաշտոնյան։

Բայդենը նաև ցանկանում է Սիի օգնությունը Կարմիր ծովում առևտրային նավերի վրա Եմենի հութիների հարձակումներին վերջ դնելու համար, որոնք ստանում են Իրանի աջակցությունը:

Ջո Բայդենի վարչակազմը ցանկանում է, որ Չինաստանը ճնշում գործադրի Թեհրանի վրա՝ սանձելու հութիներին, հատկապես, որ չինական նավերը նույնպես անցնում են Կարմիր ծովով: