Թեև դատավորների գերբեռնվածության հարցը բավականաչափ լուծվել է՝ գործերի քննության ձգձգումները դեռ օրակարգային են․ Դատական դեպարտամենտ

Լուրեր

05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դատական դեպարտամենտը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ դատական համակարգի գերխնդիրներից մեկը՝ գերբեռնվածության հարցը բավականաչափ լուծվել է վերջին մի շարք օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, սակայն դատական գործերի քննության ձգձգումները դեռ օրակարգային են:

Դատական ձգձգումների խնդրի լուծման նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը փորձում է համահարթեցնել դատավորների մոտ առկա գործերի քանակը, այդ թվում՝ ծանրաբեռնված դատավորների անունները բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու միջոցով: Այս հարցում որոշումները ընդունվում են հիմնվելով դատարանների նախագահների առաջարկների վրա: Նշված պրակտիկան շարունակվելու է մինչև այս տարվա սեպտեմբեր:

Բացի այդ՝ Բարձրագույն դատական խորհուրդը սույն թվականի մարտի 18-ին ընդունեց որոշում` առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահների դատարանում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ մշտադիտարկման լիազորության առավել արդյունավետ իրացման մասին: Արդյունքում, Դատական դեպարտամենտը լիարժեքորեն կտիրապետի մշտադիտարկման ամբողջական տեղեկատվությանը, ինչը հնարավորություն կընձեռի հասկանալ՝ կոնկրետ որ պաշտոնյայի մեղքով են ձգձգվում դատական գործերը և կձեռնարկեն միջոցներ տվյալ պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Միաժամանակ, Դատական դեպարտամենտը առաջնորդվելով իր կանոնադրական լիազորություններով (դատական գործերի տևողության կապակցությամբ տեղեկատվության հավաքագրման ու տրամադրման ապահովում) սկսել է ուսումնասիրություն այս պահին առավել ծանրաբեռնված դատավորների շրջանում: Մասնավորապես, հարցումներ են ուղարկվել քաղաքացիական, քրեական և վարչական դատարաններ՝ խնդրելով ներկայացնել պարզաբանումներ: Ստացված պատասխանների վերլուծության արդյունքում կվերհանվեն դատական գործերի քննության ձգձգումներին պատճառ հանդիսացող խնդիրները և կմշակվեն դրանց լուծման ուղղությամբ առաջարկները:

Դատական դեպարտամենտը՝ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում շարունակելու է հետևողականորեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արդարադատության ոլորտում առկա անթույլատրելի խնդիրների վերացման ուղղությամբ` պահպանելով թափանցիկ ու հաշվետու աշխատելաոճը: