Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի լինել այնտեղ, որտեղ արժանի է․ Րաֆֆի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը կգումարի նիստ, որի ընթացքում պարզ կդառնան Երևանի ավագանու ընտրություններին մեր կուսակցության ներկայացրած ցուցակի առաջին հորիզոնականները,  և ակնկալում ենք ազատ ու արդար ընտրություններ, որտեղ պետք է բացառվեն այն մեխանիզմները, որոնք ուղեկցել են ընտրությունները վերջին 25 տարիների ընթացքում։  Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ հույսեր է կապում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավորինս շուտ կկազմակերպվեն։

Հարցին՝ ո՞րն է ավագանու արտահերթ ընտրություններին միայնակ գնալու իր կուսակցության որոշման պատճառը, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իրենք պատրաստ են եղել այլ կուսակցությունների հետ համագործակցության, ինչն այս փուլում չստացվեց, սակայն հույսը չեն կտրում, որ մինչև խորհրդարանական ընտրություններ այլ ուժերի հետ համագործակցության հարցում վերանայումներ կլինեն։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը խոսեց նաև 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին։

«Պարոն Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ ինքն ուզում է, որտեղ արժանի է, իսկ ինչ վերաբերում է գործը քննող դատավորին, ապա պետք է ասեմ, որ դատավորը պետք է ինքնաբացարկ ներկայացնի։ Ես չեմ կարծում, որ քաղաքական վտանգ կա Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մեջ, անհարկի խուճապի կարիք չկա այս փուլում։ Ի վերջո, բոլոր նախկին և ներկա իշխանավորները պետք  պատասխան տան իրենց արած-չարածի համար։ Ռոբերտ Քոչարյանին էլ  մեղսագրվող մեղքը միայն Սահմանադրական կարգի  տապալելը չէ»,- ասաց նա։  

Մանրամասները՝ տեսանյութում։