Սեր, հայրենասիրություն և միասնականություն. «Արշակ Երկրորդ»-ը՝ Երևանի օպերային թատրոնի բեմում

Լուրեր

27.04.2026 | 18:01
Մերցը հայտարարել է, թե ԱՄՆ-ը «նվաստացած է» և ռազմավարություն չունի Իրանի հետ հակամարտության հարցում
27.04.2026 | 17:55
«Ինձ պաշտոնի ես դնելու չէ՞ բանակում», «Պրոստը պիտի գաք, ծափ տաք»․ ՀԿԿ-ն գաղտնալսումը վերագրվում է Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 17:43
Թբիլիսիում ԵՄ դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ
27.04.2026 | 17:34
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցության համար գումար բաժանելու գործով Շիրակի մարզում 4 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել․ ՆԳՆ
27.04.2026 | 17:26
Ես ընդամենը հղում էի անում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ասածին. Աննա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 17:17
Ադրբեջանն ու Չեխիան բանակցություններ են վարում համատեղ ռազմական արտադրության շուրջ. Ալիև
27.04.2026 | 17:09
Հայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթում
27.04.2026 | 17:00
Իոաննիսյանին հարցրեք` 2022-ին «Իմ քայլը» հիմնադրամի անունը կապ ունե՞ր համանուն դաշինքի հետ. Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 16:50
Կրեմլը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը Պուտինի և Զելենսկիի հետ զրույցների մասին
27.04.2026 | 16:41
Լենա Նազարյանը թեկնածու չէ և չի մասնակցում ընտրություններին. Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 16:38
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել WORLD BOXING-ին
27.04.2026 | 16:30
Ռազմական ծախսերը կտրուկ աճել են Եվրոպայում ու Ասիայում՝ հասնելով 16 տարվա ընթացքում չտեսնված մակարդակի. SIPRI
27.04.2026 | 16:27
«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակրի գործով չորս անձ է ձերբակալվել՝ ընտրողներին կաշառք խոստանալու կասկածանքով․ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
27.04.2026 | 16:16
Փաստաբաններիս խնդրել եմ դիտարկել Իոաննիսյանի դեմ հաղորդում ներկայացնելու հնարավորությունը. Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 16:04
Ռուս զինվորականները խոստովանել են, որ լքել են Մալիի Կիդալ քաղաքը
Բոլորը

Պոլսահայ կոմպոզիտոր Տիգրան Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» օպերայի իրադարձությունները ծավալվում են Հայաստանի թագավորությունում 365 թվականին: Պատերազմում հաղթանակած թագավոր Արշակ Երկրորդը վերադառնում է մայրաքաղաք Արմավիր, սակայն իր սեփական թագավորությունում բախվում է անկարգությունների:

Օպերային ներկայացումը, որը երբեք չի բեմադրվել կոմպոզիտորի կենդանության օրոք, առաջին անգամ բնօրինակով՝ իտալերեն լեզվով և ամբողջությամբ ներկայացվեց Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ մարտի 22-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Արշակ Երկրորդը սիրում է իր հայրենիքը, երազում միասնական և ուժեղ Հայաստան ստեղծելու մասին, սակայն բիրտ է ու դաժան թե՛ հոր, թե՛ եղբոր, թե՛ կնոջ, թե՛ եղբոր նշանածի հանդեպ:

Արշակ Երկրորդի կերպարը կերտել է Արման Առաքելյանը: Դա նրա առաջին մեծ դերն է: Մինչ «Արշակ Երկրորդ» օպերան հանդես է եկել «Կարմեն», «Անուշ» և այլ ներկայացումներում: Ասում է՝ իր համար մեծ պատիվ է, ինչպես նաև շատ պարտավորեցնող է այս ներկայացման մեջ Արշակի Երկրորդի առաջին կատարողը լինելը:

Օպերային երգիչը հավատացնում է՝ Արշակ Երկրորդ արքան իրականում բռնակալ չէ: «Մենք հայ ենք ու գիտենք, որ նա հայրենասեր է: Կան դրվագներ, որ պետք է բռնակալի դեր խաղամ, սակայն Արշակ Երկրորդն ապացուցում է, որ լավ հայ է, հայ արքա է»,-շեշտում է Արման Առաքելյանը:

Տիգրան Չուխաճյանը, որին անվանել են հայկական Վերդի, «Արշակ Երկրորդ» օպերան գրել է 1868 թվականին: Ծնվելով Կոստանդնուպոլսում՝ նա բարձրակարգ կրթություն է ստացել Իտալիայում: Եվրոպական մտածողություն է ունեցել և կարողացել է Օսմանյան կայսրությունում ստեղծել օպերա և այն անվանել «Արշակ Երկրորդ»:

Օպերայի իտալերեն լիբրետոն գրել է Թովմաս Թերզյանը, իսկ հայերեն լիբրետոն՝ Արմեն Գուլակյանը:

«Այդ ժամանակներում շատ բնական էր, որ օպերաներն իտալերեն էին գրվում: Չուխաճյանն էլ հույս ուներ, որ այն մի օր կցուցադրվի Իտալիայում, իսկ թեման ընտրել էին ոչ այն պատճառով, որ Արշակը շատ լավ արքա էր: Ընտրել էին դաժան արքայի մասին պատմող նյութը, քանի որ այն խորհրդանշական էր, սակայն օսմանցիները հիմար չէին, հասկացան, և օպերան երբեք ամբողջությամբ չներկայացվեց Պոլսում, միայն հատվածներ, արիաներ, գեղեցիկ երաժշտական դրվագներ»,-ավելի վաղ պատմել է կոմպոզիտոր Ջոն Սարգսյանը, որն իր գործընկերների հետ կարողացել է տարիների ընթացքում վերականգնել օպերայի ամբողջական տարբերակը, իտալերեն լիբրետոն և առաջարկել այն բարձրացնել Երևանի օպերային թատրոնի բեմ:

«Արշակ Երկրորդ»-ի նոտաները երաժշտագետներին են հասել Տիգրան Չուխաճյանի տիկնոջ մահից հետո 1930-ական թվականներին: Նոտաները տեղ են գտել Գրականության և արվեստի թանգարանում: Երաժշտագետ Գևորգ Տիգրանովը, ծանոթանալով դրանց, հիացել է երաժշտությամբ, ցանկացել հանրայնացնել, սակայն չի հաջողել:

«Արշակ Երկրորդ» օպերայի հայերեն լիբրետոն երևանյան օպերային թատրոնի բեմ է բարձրացել ավելի ուշ՝ 1945 թվականին:

«1940-ից 1945 թվականներին Մոսկվան սկսեց թույլատրել ազգային թեմաներով ստեղծագործել: Այդ ժամանակ հիշում են օպերայի մասին: Անկեղծ ասած՝ սովետական տարբերակը կեղծիք է: Այնտեղ քսան տոկոս մեղեդային նմանություններ կան, և կոմպոզիտորն է Լևոն Խոջա-Էյնաթյանը: Ութսուն տոկոսը նրա գրած երաժշտությունն է և շատ ավելի ժամանակակից ոճով: Պարտիտուրայում բազմաթիվ թերություններ կային, ձեռագիր էր գրված ու անհասկանալի»,-նշել է Սարգսյանը:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը շեշտել էր. «Հայ կոմպոզիտոր է գրել առաջին օպերան տարածաշրջանում 1868 թվականին: Պատկերացնո՞ւմ եք դրա արժեքը: Այն հաջողություն կունենա, թե ոչ, չորրորդական, հինգերորդական է: Մենք հպարտանում ենք նրանով և պարտավոր ենք նման ստեղծագործությունը ցուցադրել, կատարել այնպես, ինչպես Չուխաճյանը գրել է. դա մեր պարտքն է»:

Բեմում էին թատրոնի արտիստները, երգչախումբը և նվագախումբը: «Արշակ Երկրորդ»-ն ավելի հանրայնացնելու նպատակով թատրոնը հրավիրել էր իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Դոնատո Ռենցետտիին, որը ներկայացման երաժշտական ղեկավարն ու դիրիժորն է և բեմադրող ռեժիսոր Ժան Ռոման Վեսպերինիին՝ Ֆրանսիայից: Ներկայացման իրականացմանը ֆինանսապես աջակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի
Առաջնախաղին ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը և այլ պաշտոնյաներ:

Ներկայացումն անցավ բազմամարդ դահլիճում: Հանդիսատեսը, որի շարքում շատ էին և՛ հասուն սերնդի ներկայացուցիչները, և՛ երիտասարդները, բուռն ծափահարություններով, «բրավո» վանկարկումներով ճանապարհեց արտիստներին, որոնք ոգևորված էին, հուզված: