Մակրոնը մայիսի 4-ին Հայաստան կայցելի
Քաղաքականություն
20.02.2026 | 13:21
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսին երկօրյա այց կկատարի Հայաստան։
«Նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կկայանա Երևանում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի պատվո հյուպատոս Դենիս Ջորկաեֆը։
Հավելենք, որ մայիսին Երևանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, մայիսի 5-ին՝ նաև ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի