Տրաքած կրթական համակարգի, ինֆորմացիոն պղպղջակների և հաղթած պոպուլիզմի մասին. ապաքաղաքական զրույց Սամվել Մարտիրոսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
05.06.2026 | 00:29
Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը
05.06.2026 | 00:22
Էս մարդիկ դրսից տղա են բերում ՀՀ-ի վրա ՌԴ խաղաղապահներին գնահատական չեն տվել․ Փաշինյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:02
Փաշինյանին և Թաթոյանին զրկեցին խոսքի իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:53
Նա, ով վարչական ռեսուրս կօգտագործի, իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:45
Նախընտրական բանավեճի ճիշտ ու սխալ պնդումները․ Փաստերի ստուգման թարմացվող լրահոս
04.06.2026 | 23:43
Անդոնի Իրաոլան գլխավորեց «Լիվերպուլը»
04.06.2026 | 23:36
«Արթուր Օսիպյանը «Հաց բերողի» նման մահանալու ա` մնա ձեր խղճին». Թաթոյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:16
Ադրբեջանից տասնյակ ընկերություններ կառավարում են Ռուսաստանի «ստվերային նավատորմի» լցանավերը․ OCCRP
04.06.2026 | 22:58
Դուք Օսիպյանին ասել եք թռած, գիտեք` դասալիքների դեմ է պայքարել. Սիմոնյանը` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:43
«Կարապետյանի դատավճի՞ռն է», «Կարդացեք, իմ ձեռագիրը լավ գիտեք». Փաշինյանը` Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա կարծքով՝ մարդիկ Հայաստանում հեշտ են տրվում համացանցային խարդախություններին երեք պատճառներով. 1․ համացանցը մեզանում ուշ է զարգացել, մինչև 2010 թվականը մեր երկրում «ԱրմենՏել»-ի մենաշնորհ էր, 2․ կրթական համակարգը չի պատրաստում մեդիագրագետ, քննադատական մտածողություն ունեցող մարդկանց, 3․ ավագ սերունդը չի փոխանցում երիտասարդներին այդ ոլորտի հետ կապված գիտելիքները:

Ըստ մեդիափորձագետի՝ թեև գոյություն ունեն «ինֆորմացիոն պղպջակներ», որտեղ մարդիկ մտնում են՝ իրենց սահմանազատելով մնացած, այլ ձևով մտածող խմբերից, կան նաև երկու մեծ «պղպջակներ», որոնցում տեղավորվում են, մասնավորապես, ԱՄՆ-ի, պայմանականորեն ասած, «ազատականները» և «պահպանողականները»: Մոտակա տասնամյակները, Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, անցնելու են այդ երկու մեծ «պղպջակների» հակամարտության նշանաբանի ներքո:

Խոսելով լրագրության ապագայի մասին՝ մեդիափորձագետը կարծիք է հայտնում, որ միջին մակարդակի լրագրողական տեքստեր ChatGPT-ն հիմա էլ է կարողանում գրել, և մարդու գործառույթը, ըստ նրա, հետագայում կլինի փաստերի ստուգումը:

Հաղորդման հյուրը վտանգը տեսնում է նրանում, որ ծրագրերը կսկսեն նոր տեքստեր գեներացնել՝ այլ ծրագրերի գրած տեքստերը, և այդպիսով լճացում տեղի կունենա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան