Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի առաջին եռյակում օնլայն խաղատներն են

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հայաստանում ամենաշատ որոնվող 100 կայքերի առաջին երեք հորիզոնականերում օնլայն խաղատների կայքերն են, իսկ չորրորդում՝ պոռնոգրաֆիկ բովանդակություն տարածող կայքերից մեկը։ Այս պատկերն ամփոփված է Ahrefs օրգանիկ որոնումների թրաֆիքի գնահատումների կայքում։

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը Factor.am-ին փոխանցեց, որ Ahrefs կայքի տվյալները կարող են բավական ներկայացուցչական լինել՝ չնայած պարտադիր չէ, որ լիարժեք ամբողջացնեն պատկերը։

«Այնպես չի, որ այս պատկերը միայն Հայաստանին է հատուկ, օնլայն խաղատների առաջին եռյակում գտնվելը հասկանալի և օրինաչափ է, սրանք օրգանիկ որոնումների արդյունքներ են, իսկ, օրինակ, պոռնոգրաֆիկ կայքի տասնյակում հայտնվելը խնդրահարույց է»,- ասում է մեդիափորձագետը։

Չնայած մեդիափորձագետը նշում է՝ նման պատկերը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, ուշագրավ է այն, որ ՀՀ-ում իշխանությունը հայտարարել էր ինտերնետ շահումով խաղերի շուկան սահմանափակելու քաղաքականության մասին։

2022 թվականից Հայաստանում արգելված են ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, խաղասրահների ու տոտալիզատորների բոլոր տեսակի գովազդները ռադիոյով, հեռուստատեսությամբ, համացանցով՝ բացառությամբ իրենց պաշտոնական կայքերում, խաղատների, խաղասրահների, բուքմեյքերական գրասենյակների շենքերի, սրահների վրա փակցվող գովազդների։
Նման գովազդների տեղադրումը թույլատրվել է միայն ՀՀ սահմանային մուտքի կետերում, առնվազն չորսաստղանի հյուրանոցներում ու վիճակախաղերի վաճառակետերում։ Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվել է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում:

Հիշեցնենք, որ 2009-ից «Գովազդի մասին» օրենքով շահումով խաղերի գովազդի արգելքը հանվել էր: Ըստ պաշտոնական վիճակագրության` մինև 2020-ը միայն համացանցով կատարված խաղադրույքների ծավալը 2018-ի համեմատ ավելացել էր 6 անգամ, իսկ խաղացողների թիվը՝ 3 անգամ:

Ըստ ՊԵԿ տվյալների՝ 2023 թ. միայն առաջին 3 ամիսներին, խաղատներում կատարվել է 25 մլրդ 574 մլն 501 հազար 705 ՀՀ դրամի խաղադրույք, իսկ ինտերնետ շահումով խաղերում՝ 1 տրիլիոն 312 մլրդ 176 մլն 280 հազար 012 ՀՀ դրամի խաղադրույք։ Փաստորեն, գովազդի սահմանափակումներն էականորեն չեն բարելավել իրավիճակը։ Այսօր էլ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքի նոր նախագիծը, որի համաձայն՝ շահումով խաղեր առաջարկող կայքերի գործունեության մեջ սահմանափակումներ կդրվեն։

Ինչ վերաբերում է պոռնոգրաֆիկ բովանդակության տարածմանը, մեդիափորձագետ Արթուր Պապյանի խոսքով՝ հայկական am տիրույթում պոռնոգրաֆիկ կայքերի հայտնվելու դեպքում դրանք անմիջապես փակվում են, սակայն արտերկրում գրանցված դոմենների նկատմամբ վերահսկողական մեխանիզմներ չկան։

«Իրականում հայաստանյան օրենսդրությունն արգելում է պոռնոգրաֆիայի տարածումը, մինչդեռ աշխարհում շատ երկրներ կան, որտեղ հանգիստ նման կայքերը գործում են», -ասում է Պապյանը։

Անի Թամրազյան