Քոչարյան-ՀՅԴ համգործակցությունը կործանում կլինի Հայաստանի համար․ Արամ Սարգսյան

Լուրեր

17.05.2024 | 12:04
Արմեն Գրիգորյանը՝ ՀՀ-ից տարածք հանձնելու պնդումների մասին, Կիրանցի ուղղությամբ տեղաշարժը սահմանափակված է․ ԼՈՒՐԵՐ
17.05.2024 | 11:56
ՌԴ-ն գիշերը 20 ԱԹՍ-ով հարձակվել է Ուկրաինայի վրա․ բոլորը խոցվել են
17.05.2024 | 11:46
Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2024 | 11:40
Լուկաշենկոն Ալիևի հետ շրջայց է կատարում Արցախում
17.05.2024 | 11:27
Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
17.05.2024 | 11:26
Տասնյակ անօդաչու սարքեր գրոհել են Նովոռոսիյսկը, Տուապսեն և Սևաստոպոլը
17.05.2024 | 11:13
Հանրապետությունում թունավորման դեպքերի միտումներին նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
17.05.2024 | 11:10
Հաջիևն այցով ԱՄՆ-ում է․ Պետդեպի պաշտոնյաների հետ քննարկվել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
17.05.2024 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
17.05.2024 | 10:55
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 251 մլն դրամ
17.05.2024 | 10:29
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
17.05.2024 | 10:13
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
17.05.2024 | 10:12
Կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներին նվիրված համաժողով. ՈՒՂԻՂ
17.05.2024 | 09:44
Հրդեհ Արշակունյաց պողոտայում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում
16.05.2024 | 23:39
Խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար. Էրդողան
Բոլորը

Հայաստանում ծավալված ներքաղաքական զարգացումների,  Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձի և ՀՅԴ-ի հետ հնարավոր համագործակցության մասին Factor.am-ը զրուցեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։

-Պարո’ն Սարգսյան, վերջին շրջանում քաղաքական օրակարգի ամենաքննարկվող հարցերից մեկը  2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հարցն է, իսկ այդ պարագայում Ռ․ Քոչարյանի հետ համագործակցությունը չի բացառել Հայ հեղափոխական դաշնակցությունը։

-Ո՞վ  է նման օրակարգ նետել դաշտ, նման օրակարգի դեպքում մենք անընդհատ մի տեղից մյուս տեղն ենք գնալու և անընդհատ պետք է որոշենք, թե Հայաստանը ո՞ր ճանապարհով պետք է գնա դեպի զարգացում։ Մեր կարծիքով՝ այսօրվա իրավիճակում պետք է քաղաքական ուժերը քաղաքական խորհուրդ ստեղծեն իշխանությունների աջակցությամբ և վերլուծեն, թե այս 27 տարվա ընթացքում որո՞նք են եղել մեր սխալները, հանցանքներն ու հանցագործությունները։ Ամբողջական գույքագրում է պետք նաև անցկացնել՝ պարզելու համար ինչպե՞ս է թալանվել մեր ունեցվածքը։ Այս հարցն է պետք դնել օրակարգում, որը ճիշտ օրակարգ կլինի, ինչից հրաժարվելու պարագայում մենք անընդհատ մեկ տեղից մյուս տեղ ենք տեղափոխվելու։ 

Իսկ Քոչարյան-ՀՅԴ համագործակցության մասին պետք է նշեմ, որ Քոչարյանը դեռ մեղադրյալի կարգավիճակում է և դեռ չի ազատվել պատասխանատվությունից։ 

 

-ՀՅԴ-ն կարո՞ղ է դառնալ այս փուլում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը։

-Նախքան Քոչարյանի համար քաղաքական հենարան դառնալը, նախ պետք է Դաշնակցությունը ճշտի՝ թե ինչպիսի՞  հասարակական հենարան ունի հենց ինքը։ Այս ուժը ժողովրդի աջակցությունը չունի, իսկ ինչ վերաբերում է այդ կուսակցության և Քոչարյանի հետ համագործակցությանն ու նախկին ժամանակները վերականգնելու ցանկությանը,  ապա դա բացառված է․ Քոչարյան-ՀՅԴ համագործակցությունը կործանում կլինի Հայաստանի համար՝ հատկապես, որ մենք տեսել ենք նրանց կառավարման տարիները։ 

-Դուք բացառո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հանգամանքը։

-Չեմ բացառում, պարզապես,  նման համագործակցությունը չի ունենա իրենց ակնկալած արդյունքը։ Մյուս կողմից, եթե այսօրվա իշխանությունները ճիշտ քաղաքականություն վարեն,  դա չի լինի․ խոսքն այստեղ նոր Կառավարության ռեալ, ոչ թե էյֆորիկ տրամադրությունների վրա հիմնված քաղաքականության մասին է։ Ճիշտ է, այժմ սխալներ կան, սակայն, ես կարծում եմ, որ կփոխվեն,  դրանք կուղղվեն, երիտասարդ են, պետք է նաև լսեն ավելի մեծ փորձ ունեցող մարդկանց։ Այստեղ ուզում եմ նշել նաև, որ մեր կուսակցությունը բացառում է Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ համագործակցություն։

-Ի դեպ, վաղը Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կամփոփի իր կառավարման 100 օրը։ Նրա այս որոշումը քննադատվեց, հնչեցին տեսակետներ, որ 100 օրը պետք է ամփոփել փակ սենյակում, որտեղ կհնչեն կոնկրետ հարցեր ու պատասխաններ։ 

-Ես այդ տեսակետը չեմ կիսում։ Սա հաշվետվության մի նոր ձև է հանրության առջև, եթե այս տարբերակն է ընտրել Նիկոլ Փաշինյանը, նշանակում է, որ նաև լուրջ պատրաստվել է, վաղը կլսենք, հետո կարծիքներ կհայտնենք։ 

Աղավնի Սուքիասյան