«Քոչարյանի դեպքը բացում է նրանց դեմքը․ սա գիշատիչների կոնսոլիդացիա է»․ Լևոն Զուրաբյանը՝ ՀՅԴ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, թե այսօր դեռ հնարավոր չէ պնդել, որ հեղափոխությունն այլևս հաղթանակած է, ուստի, ըստ նրա,  կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը քաղաքական պրոցեսներին։

«Մենք ապրում ենք մի ժամանակում, երբ Հայաստանում ընթանում է հեղափոխություն։ Այդ հեղափոխությունը կարող է հաջողել՝ բերելով բոլոր նպատակների իրականացմանը, բայց կարող է նաև տապալվել»,-ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Ըստ Զուրաբյանի` այսօր գործ ունենք անփորձ Կառավարության հետ, որը նաև շատ սխալներ է գործում, շատ պրոբլեմներ ունի, բայց դա չէ կարևորը։

«Հիմա Հայաստանում լուծվում է ժողովրդավարության ճակատագիրը։ Լուծվում է հարցը, թե արդյոք մենք կունենանաք արտահերթ ազատ  և արդար ընտրություններ, որի հիման վրա կձևավորվի լեգիտիմ իշխանություն Հայաստանում։ Ընդ որում՝ այնպիսի իշխանություն, որը կդարձնի ժողովրդավարությունը Հայաստանում հարատև։ Սա մենք ավելի կարևոր խնդիր ենք համարում, քան անգամ այն ձախողումները կամ խնդիրները, որոնք ունի այս երիտասարդ Կառավարությունը կառավարման տարբեր բնագավառներում»,-շեշտեց Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ քանի որ վերջին շրջանում հակահեղափոխությունը փորձում է գլուխ բարձրացնել, և «գիշատչական համակարգը» շանս է տեսնում ակտիվանալու, կոնսոլիդացվելու Ռոբերտ Քոչարյանի շուրջ, իրենք անհանգստանալու պատճառ են տեսնում։

«Փորձում են արդեն Քոչարյանին տեսնել լիդեր։ Անհանգստանալու կարիք կա, դա է պատճառը, որ կոչ արեցինք՝ մասնակցել հանրահավաքին»,-նշեց ՀԱԿ փոխնախագահը՝ կոչ անելով ժողովրդին հավաքվել «այդ հակապետական դավադրության դեմ»։

Ինչ վերաբերում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա ասուլիսի տապալմանը, որի համար Քոչարյանի խոսնակը մեղադրեց «Իմ քայլը» շարժմանը և ՀԱԿ-ին, Զուրաբյանն ասաց․ «Անկեղծ ասած՝ ես էլ եմ մեղադրում տապալողներին՝ Քոչարյանի ասուլիսը տապալելու համար, որովհետև Ռոբերտ Քոչարայանն ինչքան խոսում է, ցույց է տալիս ցածր մակարդակն ու արհամարհանքը ժողովրդի ու Սահմանադրության նկատմամբ։ Ցավում եմ, որ տապալվեց այդ ասուլիսը»։

Զուրաբյանը հիշեցրեց, որ նախագահի անձեռմխելիության մասին դրույթը մտցրել է Ռոբերտ Քոչարյանը՝ 2005 թ-ի Սահմանադրության մեջ։

Մանրամասները դիտեք Լևոն Զուրաբյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան