«Զեկուցեց` Վանոյի վարորդն ա էստեղ, հեռախոսը դրեց ու սկսեց ուժեղ ծեծել». Մարտի 1-ի դեպքերից 16 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.07.2026 | 21:09
Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի պաշտպանները խնդրել են նրան արդարացնել․ դատարանը չի բավարարել միջնորդությունը
07.07.2026 | 21:03
Ղազախստանի ՍԴ-ն զրոյացրել է Տոկաևի պաշտոնավարման ժամկետը․ նա կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում
07.07.2026 | 20:49
Ծառուկյանի մասին մոռացե՞լ էին, քանի չէր հիշել Փաշինյանը․ առյուծներ, կենդանիների խրտվիլակներ և 8 մլրդ դրամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 20:44
Նարեկ Կարապետյանը վերցնելու է մանդատը. գաղտնի պլանի մեջ սա էլ է մտնում. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 20:30
Սամվել Կարապետյանի ասած «ուժեղ հավաքը» կրկեսում արեցին, ընդդիմությունը չի կարող փողոց գեներացնել․ Ծովինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 20:14
Գագիկ Ծառուկյանի գործով մեկ անձ է կալանավորվել, ևս մեկն էլ՝ ձերբակալվել. ՔԿ
07.07.2026 | 20:13
Վերաքննիչ դատարանը մեղմացրել է Մարին Լը Պենի դատավճիռը․ նա կկարողանա մասնակցել Ֆրանսիայի 2027թ․ նախագահական ընտրություններին
07.07.2026 | 19:59
Մենք հինգ F-35 ինքնաթիռների վերաբերյալ խոստում ենք ստացել․ Էրդողանը՝ Թրամփին
07.07.2026 | 19:48
Կարապետյանն ասում էր` 600 հազար գլուխ ենք. ինչո՞ւ փողոց դուրս չեն գալիս. հարց` «Ուժեղ Հայաստան»-ի անդամին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 19:38
Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվեց
07.07.2026 | 19:30
Եթե նույնիսկ ՌԴ-ն վերացնի ՀՀ-ի դեմ սահմանափակումները, ԵՄ-ն կպահպանի ազատ առևտրի ռեժիմը․ Հայկազ Ֆանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 19:27
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները
07.07.2026 | 19:18
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿ
07.07.2026 | 19:12
Զոհերի իրական թիվը գիտեմ, անընդունելի է ընդդիմության կողմից 5000 ներկայացնելը. Դավիթ Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 18:51
Ծառուկյանի տնից տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից հետո չի արթնացել
Բոլորը

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Ղավալբաբունցը սովորաբար փորձում է շրջանցել Մյասնիկյան արձանի հարակից տարածքը․ 16 տարի առաջ հենց այս հատվածում է ձերբակալվել, ապա դաժան ծեծի ենթարկվել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, այժմ այս գործով մեղադրյալ և հետախուզվող Վահագն Հարությունյանի ու ևս մի քանի ոստիկանի կողմից։

Ղավալբաբունցի կարծիքով՝ ինքն իրավապահների և այդ օրվա իշխանությունների թիրախում է հայտնվել, քանի որ եղել է ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վարորդը, նաև ընտրություններում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը։ Այս մասին ակնարկվել է նաև Դատախազությունում, որտեղ, ըստ Ղավալբաբունցի, Հարությունյանից բացի՝ իր դեմ բռնություն է կիրառել ևս 4 հոգի։

Այս ամենը կատարվել է մարտիմեկյան իրադարձություններից երկու շաբաթ անց։ Իսկ մինչ այդ՝ արյունալի դեպքի օրը Ղավալբաբունցը, տեղեկանալով ծավալված խմորումների մասին, շտապել է Մյասնիկյան արձանի մոտ, որտեղ ականատես է եղել միջադեպի։

Ըստ մեղադրանքի՝ Ղավալբաբունցը մարտի 1-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, քաղաքապետարանի հարակից տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դիտավորությամբ զանգվածային անկարգություններին մասնակից այլ անձանց հետ հարձակվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մարատ Սենիկի Մանուկյանի վրա, ապա գետնին գցելով՝ ոտքերով և բռունցքներով ծեծի ենթարկել նրան, որի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառվել է թեթև վնաս: Ղավալբաբունցն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Մարտի 1-ի գործով մի շարք վճիռներ կայացրած Մնացական Մարտիրոսյանն է Ղավալբաբունցին 4 տարվա ազատազրկման դատապարտել։ Նա անազատության մեջ անցկացրել է 1,5 տարի և համաներմամբ ազատ արձակվել, ինչից 6 ամիս անց՝ հիասթափված հեռացել է Հայաստանից, վերադարձել թավշյա հեղափոխությունից հետո։

Արյունալի այս իրադարձությունների կիզակետում եղած և հետագայում դատապարտված ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո պնդում էր՝ ոճրագործությունը և դրա կազմակերպիչները բացահայտված են։ Այս հայտարարություններն այդպես էլ օդում կախված մնացին։ 2008 թվականի գարնան առաջին օրը զոհվել էր 10 մարդ, հարյուրավոր քաղաքացիական անձինք, ոստիկաններ ու զինծառայողներ վիրավորվել էին, բայց դատական գործընթացների արդյունքում այդպես էլ պատժվողներ չեղան։

2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան բողոքի գործողությունների ժամանակ կիրառված «Չերյոմուխա 7» գազային նռնակից սպանվել էր երեք երիտասարդ, նրանցից մեկը 28-ամյա Գոռ Քլոյանն էր։ Նրա հայրը՝ Սարգիս Քլոյանը, դեռևս նախորդ տարի Factor TV-ի հետ զրույցում արյունահեղության հրահանգ տվողների հստակ անուններ էր նշել։

Այս անունները տարիներ շարունակ հնչեցրել է նաև նախկին ընդդիմադիր գործիչ, այժմ վարչապետ Փաշինյանը։ Եթե անունները հայտնի են, գործն էլ, իր խոսքով, ամբողջությամբ բացահայտված է, ապա ինչո՞ւ մեղավորները պատժված չեն։

Փաշինյանի նշած «հայտնի իրավական որոշումներ»-ից գլխավորը 2021 թվականի մարտի 26-ին Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածն է, որը պատիժ է սահմանում սահմանադրական կարգի տապալման համար։ Այս որոշումն այսօր վիճարկվում է ՄԻԵԴ-ում, այնինչ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը շեշտում է՝ գործը ձգձգելու պատճառ չկա, քանի որ այն բացահայտված էր դեռ արյունահեղության հաջորդ օրը։

Նիկոլ Փաշինյանն ինքը Մարտի 1-ի գործով դատապարտվածներից է եղել, արդյո՞ք պետք է անձնական շահագրգռվածություն չունենար բոլոր հարցերի պատասխաններն ստանալու։

«Մարտի 1»-ի վարույթով անցնող Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան։ Թե ի՞նչ իրավական կամ քաղաքական ճանապարհով կընթանա  գործը և արդյո՞ք երբևէ հստակ իրավական գնահատական կտրվի արյունալի իրադարձությունների կազմակերպիչների, դրանք իրականացնողների և հետագայում այդ գործողությունները կոծկող անձանց մասով, դեռևս անորոշ է։

2008 թվականի մարտի 1-ից անցել է ուղիղ 16 տարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան