Բռնապետությունը չի կարող փոխարինվել մեկ այլ բռնապետությամբ. Պարգև Օհանյանը` Քոչարյանի ազատ արձակման մասին

Լուրեր

15.12.2025 | 13:40
Այո՛, ժողովրդավարությունը պետք է փող ունենա. Գևորգ Պապոյանը` ԵՄ-ի աջակցության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:31
Հեյդար Ալիևի արձանին «Ստալին» գրած ընդդիմադիր ադրբեջանցի ակտիվիստը «ինքնասպան է եղել» բանտում
15.12.2025 | 13:20
Իշխանությունը ԵՄ-ից գումարներ է «քերում» ընդդիմադիրներին պախարակելու համար. Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 13:11
«Լեգիայի» երկրպագուները շնորհակալություն են հայտնել ՖԱՖ-ին
15.12.2025 | 13:02
Ռոստովի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման. վնասվել են էլեկտրահաղորդման գծեր և բնակելի տներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:54
Շատ խոշոր բիզնեսներ կրպակից չեն տարբերվում, տեղից շարժվե՛ք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:47
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական վարույթի մասին տվյալներ չկան․ Դատախազություն
15.12.2025 | 12:39
Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.12.2025 | 12:31
ՖԻՖԱ․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նահանջել է դասակարգման աղյուսակում
15.12.2025 | 12:22
Մահացել է կոմպոզիտոր Լևոն Օգանեզովը
15.12.2025 | 12:16
ՀՀ-ն ԵՄ-ից օգնություն է խնդրել // Ավտոբուսներում հսկիչներ կավելանան․ ԼՈՒՐԵՐ
15.12.2025 | 12:14
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.12.2025 | 12:11
Պապիկյանը` մահացած զինծառայողի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 12:03
ԱԱԾ տնօրենի տեղակալը` Գարեգին Բ-ի անունը զեղչելու հարցով քահանաներին դիմելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 11:49
Հայաստանն օգնություն է խնդրել ԵՄ-ից՝ ընտրություններում արտաքին միջամտությունից պաշտպանվելու համար. Կալաս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սպասելի էր, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը ծայրահեղ կարծիքներ կառաջացնի: ՀՔԾ-ն համարեց, որ դատարանի որոշումն ապօրինի է: Հնչեցին տեսակետներ, թե սա հենց դատարանների անկախության մասին է վկայում: Նախկին դատավոր Պագև Օհանյանը,մեկնաբանելով իրավական համակարգի տարբեր գնահատականները, Factor.am-ի հետ զրույցում ասաց. «Հենց սկզբից ասեմ, որ ՀՔԾ պետը չպետք է հարցազրույց տար, երբ կալանավորման որոշումը եղավ: Այդ պաշտոնը հարցազրույցների համար չէ: Լավ, ինչևէ: Եթե դատարանն ասում է` անձեռնմխելի է, ապա պետք է ուսումնասիրել, թե որքանո՞ վ են Քոչարյանի գործողությունները բխել իր կարգավիճակից, ինչպես ասվում է Սահմանադրության մեջ: Չեմ բացառում, որ փորձառու փաստաբանները կարողացել են համոզիչ փաստարկներ բերել»: Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալած ակտիվիստների մոտիվացիան մեր զրուցակցին հայտնի չէ: Սակայն, ըստ նրա, միշտ չէ, որ լրագրողները կարողանում են նման ասուլիսներում տալ իրենց ուզած հարցը: Ակտիվիստները նաև երթով շարժվեցին դեպի դատախազություն, այնուհետեւ՝ Բարձրագույն դատական խորհուրդ,որտեղ նրանք ստորագրահավաք կազմակերպեցին՝ դիմելու ԲԴԽ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները կասեցնելու պահանջով: Մեր հարցին` սա ճնշում չէ՞ դատական համակարգի նկատմամբ, նախկին դատավորը պատասխանեց, որ լուրջ չի համարում նման ստորագրահավաքները:
Նրա խոսքով` ԲԴԽ-ն սա հաշվի չի առնի և կհայտարարի, որ հիմքեր չկան: Փորձեցինք ճշտել` որքանով է Պարգև Օհանյանը վստահում դատավոր Ազարյանի անաչառությանը` հաշվի առնելով նաև դատավորի աշխատանքը երկրորդ նախագահի աշխատակազմում:

Վերջինս, մասնավորապես, ասաց. «Բարդ հարց եք տալիս: Մի ֆիլմ կա` «Կողոպուտ իտալական ձևով», որտեղ հերոսն ասում է, թե վստահում է բոլորին, բայց սատանան կարող է յուրաքանչյուրին շփոթեցնել: Քոչարյանի աշխատակազմում աշխատելը կապ չունի: Ես էլ երկար տարիներ Դատախազությունում եմ աշխատել, հետո սառեցին մեր հարաբերությունները: Մարդ պետք է արդարամիտ լինի»: Մեզանում շատերն արագ ոգևորվում և արագ էլ հիասթափություն են ապրում շատ երևույթներից: Պարոն Օհանյանին հարցրեցինք` մարդկանց տրամադրությունները կարո՞ղ են տատանումների ենթարկվել:
Նա ընդգծեց` դա բնական է, որովհետև շատերն իրենց մարտի 1-ից տուժած են համարում: «Մարտի 1-ին նախորդած օրերը ժողովրդավարության հաղթանակ էին, մեծ ոգևորություն կար: Այլ հարց է՝ ո՞վ, ի՞նչ ձուկ էր փորձում որսալ: Բայց մարդիկ հավաքվում էին հրապարակներում և սպասում էին փոփոխությունների: Հետո տեղի ունեցավ սարսափելի հանցագործություն: Գուցե կա այդ հիասթափությունը, սակայն մարդիկ պետք է հասկանան` բռնապետությունը չի կարող փոխարինվել մեկ այլ բռնապետությամբ: Նախկին իշխանությունները սովոր էին բռնել կամ դատել` ըստ քմահաճույքի: Հիմա է՞լ եք դա ուզում»,-հարցադրում արեց Պարգև Օհանանը:

Լևոն Փանոսյան