Ակտիվիստ Արթուր Չախոյանը հրավիրվել է Քննչական կոմիտե

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս մասին Factor.am-ին հայտնեց ինքը՝ Չախոյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արթուր Չախոյանին կացնով սպառնացել էին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, երբ նա ցույց էր տվել այն սալիկները (տոմետ) ու եզրաքարերը, որոնք , ըստ նրա, Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի նորոգվող մայթից հանվել և տեղափոխվել էին այլ տարածք։

Տեսանյութում երևացող մարդիկ պնդում են, որ դա իրենց մասնավոր տարածքն է, և արգելում են նկարահանում իրականացնել։ Երբ Չախոյանը հակադարձում է, որ պետական գույք է այդտեղ և ինքը կարող է նկարահանել և առաջ շարժվելով ցույց տալիս խնամքով դասավորված տոմետները, տղամարդկանցից մեկը հարվածում է ակտիվիստի սմարթֆոնին, ապա հաջորդում են սեռական բնույթի հայհոյանքներ, նրանցից մեկը քարեր է նետում Չախոյանի ուղղությամբ։ Ավելի ուշ նույն տղամարդը կադրում երևում է կացինը ձեռքին։

Ակտիվիստը ուղիղ եթերում նաև ասում է, որ փորձել են զենքով սպառնալ իրեն և եթե ինքն ուղիղ եթերում չլիներ, ամեն ինչ այդպես չէր ավարտվի։ Կատարվածից հետո ակտիվիստը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ իր վրա կացնով հարձակման , նաև պետական գույքի յուրացման մասով:

Արթուր Չախոյանի վրա հարձակված տղամարդու նկատմամբ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մինչ այս, Չախոյանը նաև հրավիրվել էր Մասիսի ոստիկանության բաժին։

Արփի Հակոբյան