Հուլիսի 1-ից ստենտավորման գները նվազել են․ մինչ այդ որքա՞ն շահույթ են ստացել ստենտ ներկրողներն ու ստենտավորում իրականացնող հիվանդանոցները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
Բոլորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մոտ մեկ ամիս առաջ ազդարարեց, որ պետպատվերով ֆինանսավորվող՝ սրտամկանի ստենտավորման գները կնվազեն: Տեղեկացրեց, որ այդ նպատակով բանակցություններ են եղել նախարարության, ստենտ ներկրող ընկերությունների և ստենտավորում իրականացնող բուժհաստատությունների միջև:

Եռակողմ հուշագիր է ստորագրվել, արդյունքում հուլիսի 1-ից պետությունը դեղապատ ստենտով ստենտավորման համար կվճարի 750 հազար դրամ, իսկ ոչ դեղապատ ստենտով՝ 700 հազար դրամ:

Մինչ այդ կարիքավոր կամ պետպատվերով հիվանդներին 1 ստենտով ստենտավորելու համար պետպբյուջեից հիվանդանոցներին վճարվում էր 1 մլն 80 հազար դրամ: Երկու և ավելի ստենտների դեպքում գումարը ավելի բարձր էր:

Մի քանի տարի առաջ հիվանդանոցները 1 ստենտի տեղադրման համար հիվանդից պահանջում էին մինչև 1,6 մլն դրամ, դրանից առաջ՝ մինչև 2 մլն դրամ։

Իսկ սրտի ստենտավորումը կյանքի համար շատ կարևոր բժշկական միջամտություն է՝ նվազագույնը բարձրացնում է կյանքի որակը, կանխում հետագա բարդացումներն ու շատ հաճախ փրկում է մարդու կյանքը: Այդ պատճառով էլ երբեմն կոչվում է կյանքի ստենտավորում:

Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պետության կողմից փոխհատուցվում է հանրապետությունում իրականացվող ստենտավորման կեսը՝ մոտ 3500 ստենտի տեղադրում, մոտ այդ քանակությամբ էլ իրականացվում է վճարովի հիմունքներով:

Փոխնախարարը նաև հիշում է, որ եթե 10 տարի առաջ 1 ստենտի արժեքը կազմում էր 400-500 հազար դրամ, այժմ՝ 100-200 հազար դրամ է:

Պետեկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկության համաձայն՝ 2017թ. ներմուծվել է 8786 ստենտ 107.1 հազար դրամ միջին մաքսային արժեքով, իսկ այս տարվա միայն հունվար-հուլիս ամիսներին 7064 ստենտ՝ մոտ 105 հազար դրամ արժեքով:

Այս գինն ապացուցում է, որ տարիներ շարունակ ստենտ ներկրողներն ու ստենտավորում իրականացնողները չափազանց բարձր շահույթ են ստացել առողջապահական այդ բիզնեսից՝ այն հիվանդի վրա վաճառելով 3-4 անգամ բարձր գնով։

Ա․Դավթյանը նույնպես ընդգծում է, որ ստենտավորման գործում թե ներկրողները, թե հիվանդանոցները մեծ շահույթ են ստացել: Հիմա 1 ստենտավորումից ստացած շահույթի չափը թեև դեռ բարձր է մնում, բայց գոնե նախկինի նման աստղաբաշխական չէ:

«Հերացի» թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի սրտաբանական բաժնի վարիչ Արամ Տերտերյանի ներկայացմամբ՝ մեր երկրում գործող գները ցածր են միջազգային գներից:

Բայց նա միանգամից հավելում է՝ քանի որ մեր երկիրը չունի ֆինանսական բարձր ապահովվածություն, սրտի ստենտավորման գները, այնուամենայնիվ, բարձր են: Մենք զրուցեցինք նաև այլ մասնագետի՝ գաստրոէնտերոլոգ-սոնոգրաֆիստ Հայկ Մանասյանի հետ, ով պարբերաբար իր մտահոգություններն է ներկայացնում Հայաստանում առողջապահության ոլորտում տեղի ունեցող բոլոր զարգացումների շուրջ։

Նա պնդում է, որ առանց շահույթի ստենտավորման գինը չպետք է գերազանցի 450 հազար դրամը, իսկ բնակչությանը հասանելի և առանց շահույթի ստենտավորում ապահովելու համար պետությունն այդ ծառայությունը պետք է վերցնի իր ձեռքը։

Մանրամասները տեսանյութում

Արմինե Ավետյան