Քոչարյանի շուրջ կատարվողը քաղաքական և քրեական է․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
Բոլորը

Նախորդ իշխանությունը զավթած իշխանությունները պետք է քաղաքական պատասխանատվության ենթարկվեն, իսկ քանի որ այնպես է ստացվել, որ քաղաքական գործիչները նաև քրեաօլիգարխիկ համակարգի մեջ են թաթախված եղել, հիմա հնարավոր չէ նրանց արարքներին միայն քաղաքական գնահատական տալ։

«Իհարկե՛, քաղաքական է այն, ինչ հիմա արվում է, եթե երկրի նախագահն ազատազրկվում է իշխանությունը զավթելու համար, իհարկե՛, սա քաղաքական մեղադրանք է, որին ավելանում է նաև քրեական մեղադրանքը, քանի որ իրենք քաղաքականությունում հայտնվել են քրեական կրքերը բավարարելու համար»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

Գերագույն խորհրդի նախկին պատգամավորի խոսքով՝ այն մարդիկ, որոնք հիմա ասում են՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխեք այլ ձևով, նրանք բոլորը չեն, որ պաշտպանում են Ռոբերտ Քոչարյանին։

«Օրինակ՝ ես չեմ պաշտպանում նրան։ Եթե դատական գործընթացը հաջող ընթանա, ես վկա պետք է լինեմ մեղադրողների կողմից, կան բաներ, որոնք ես կարող եմ ասել։ Ես մեղադրող կողմից եմ, բայց ուզում եմ, որ Հայաստանում հարգվի մարդու իրավունքները»,-ասաց նա։

Ասուլիսին մասնակից գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ նկատեց, որ երկրի սահմանադրական կարգը տապալելու մասին մեղադրանքը ծանրագույն մեղադրանք է, և, հետևաբար, ստորագրահավաքներն ու նամակները, եթե անգամ հաշվի առնեն, միևնույնն է, իրավապահ մարմինները պետք է գնան մինչև վերջ։

Մանրամասները՝ տեսանյութում։