Ադրբեջանի ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանին մեղադրում է «միջազգային հանրությանը մոլորեցնելու» համար

Լուրեր

18.12.2025 | 11:25
Warner Bros.-ը մերժել է Paramount-ի 108 միլիարդ դոլարի առաջարկը
18.12.2025 | 11:11
Լուիս Սուարեսը նոր պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 10:50
Թուրքիայում Մարմարա ծովը  ափից նահանջել է մոտ 20 մետր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:37
Երևանում անտուն շների կացարան կկառուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
18.12.2025 | 10:00
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից
18.12.2025 | 09:45
«Նուբարաշեն» ՔԿՀ-ին նոր շենք հատկացնելու խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով․ ՄԻՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.12.2025 | 09:33
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը  արված հայտարարություններին։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է, թե չնայած նրան, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ ընթացել է կառուցողական մթնոլորտում, «ափսոսանք են առաջացնում  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք մոլորեցնում  են միջազգային հանրությանը»։

Բաքուն դարձյալ հայտարարել է, թե «անհրաժեշտ է վերացնել Հայաստանի Սահմանադրության և օրենսդրական ակտերի դրույթները, որոնք արտացոլում են Ադրբեջանի  տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջները»։

Հիշեցնենք՝ հայկական կողմը նման գնահատականներին ի պատասխան հայտարարել էր, որ ՀՀ օրենսդրությունը Հայաստանի ներքին գործն է։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից եռակողմ հռչակագրի իբր խախտման մասին հայկական կողմի պնդմանը, ապա բոլորին լավ հայտնի է, որ դա ոչ մի հիմք չունի, որ Հայաստանը, հակառակ իր պարտավորություններին, դուրս չի բերել իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից և չի կատարել հաղորդակցությունները բացելու իր պարտավորությունը։ Հայկական կողմը պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ճանապարհն անցնում է հարևան երկրների հետ հարաբերությունների հաստատմամբ՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման և հարգանքի վրա, ինչպես նաև Ադրբեջանի հետ ուղղակի կառուցողական բանակցությունների միջոցով»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եռակողմ հայտարարության մնացած կետերը, ըստ էության, «Ադրբեջանը և ՌԴ-ն ճղել-գցել են մի կողմ և որ  9-րդ կետի վրա հղումն արդեն արդիական չէ, քանի որ  ՌԴ-ն և Ադրբեջանը նախորդ կետերով իրենց պարտավորություններն ամբողջությամբ խախտել են, այսօր ԼՂ-ում հայ չկա»: Խոսելով Ադրբեջանի նախագահի ու Գերմանիայի կանցլերի հետ եռակողմ հանդիպման մասին՝ Փաշինյանը ասել էր․

«Կարևոր մի հարց կար սեղանին դրված, որը հետևյալն էր, թե արդյոք կողմերը վերահաստատում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պրահայում քառակողմ հանդիպման ընթացքում և նաև բրյուսելյան բանակցությունների ընթացքում։ Եթե այսպես ամփոփենք, հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում այդ պայմանավորվածություններին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում տեղի կունենա արտգործնախարարների հանդիպում, որից հետո տեղի կունենա սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի հանդիպում: Ընդհանուր առմամբ, եթե ձեռք բերված պայմանավորվածությունները պահվեն, դրանց կատարումը կնպաստի սահմանային լարվածության նվազեցմանը»։

Էմմա Չոբանյան