Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Արցախում ռուս խաղաղապահների մանդատի մասին

Լուրեր

30.05.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 30-ի դրությամբ
30.05.2026 | 11:33
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բարսելոնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
30.05.2026 | 10:50
ՌԴ-ն թույլատրել է հայկական երկու ձկնաբուծական ընկերության արտադրանքի ներմուծումը․ ՍԱՏՄ
30.05.2026 | 10:27
ՌԴ-ն Կոպիրկինին կանչել է Մոսկվա՝ ՀՀ–ԵՄ մերձեցման պատճառով
30.05.2026 | 10:23
«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովն ու Նովակ Ջոկովիչը պարտվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 10:10
Տապալված ծառեր, պոկված թիթեղներ․ քամու հետևանքները Երևանում և մարզերում
30.05.2026 | 09:52
Քոչարյանը չի մասնակցի առաջին համարների բանավեճին
29.05.2026 | 23:37
Երևանում կկայանա «Rise» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. կներկայացվեն նախկինում երբևէ չցուցադրված նմուշներ
29.05.2026 | 23:15
Շուրջ 1010 մարդ՝ 19:19-ի դրությամբ. ԻՔՄ-ն հաշվել է Վանաձորում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի մասնակիցների թիվը
29.05.2026 | 22:57
Քանի մարդ է մասնակցել Աբովյանում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:46-ի դրությամբ. ԻՔՄ-ի հաշվարկը
29.05.2026 | 22:48
Պարզ լճի տարածքում վաղը կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի եզրափակիչ փուլը
29.05.2026 | 22:36
«Անկախ «070» կոդով անձնագիր ունենալու հանգամանքից և քաղաքացիություն չընդունելուց, արցախցին ունի ընտրական իրավունք». հավաք Արցախի ներկայացուցչության շենքի մոտ
29.05.2026 | 22:12
Ռուսաստանը 26 միլիարդ դոլար է ծախսում Պուտինի և նրա շրջապատի ծերացման դեմ պայքարի միջոցառումների վրա.WSJ
29.05.2026 | 21:53
Պուտինը հայտնել է՝ ինչ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից
Բոլորը

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովի՝ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ հայտարարություններին։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, թե Արցախում իրականացված ռազմական ագրեսիայից ու էթնիկ զտումից հետո «անհրաժեշտություն է առաջացել կանոնավոր հանդիպումներ և քննարկումներ կազմակերպել խաղաղապահ զորախմբի ամենօրյա գործունեության և նրա տարբեր կարիքների վերաբերյալ»։

Հաջիզադեն կրկին Հայաստանի մեղադրել է, իբր, լայնածավալ ականապատում իրականացրելու մեջ՝ հայտարարելով, թե դա «ռուսական կողմի հետ խորհրդակցությունների անհրաժեշտություն է առաջացնում՝ այդ սպառնալիքների վերացմանն ուղղված համատեղ ջանքերի իրականացման շուրջ»։

Նա նաև նշել է, որ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետն ավարտվում է 2025թ-ին։

Հիշեցնենք, որ Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացրած ագրեսիան ու դրան հաջորդած էթնիկ զտումն անվանել է «հակաահաբեկչական» գործողություն՝ անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահներին, ինչպես նաև նրանց մանդատին։

«Թեման շատ կարևոր է։ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի հայտարարության մեջ Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ՝ այնտեղ ռուս խաղաղապահներ են մտցվել հինգ տարի ժամկետով, սա հասկանալի էր: Այնտեղ բնակվում էր հայ բնակչություն, տարբեր հաշվարկներով՝ 110-120 հազար մարդ։ Խաղաղապահները կատարում էին իրենց գործառույթը, մի կողմից՝ պաշտպանելով Ադրբեջանի այս տարածքը, մյուս կողմից, իհարկե, հայ բնակչության համար կարևոր էր, որ այնտեղ գտնվեին ռուս խաղաղապահներ՝ ապահովելու իրենց անվտանգությունը։ Իսկ այժմ, հակաահաբեկչական գործողության ավարտից հետո, ռուս խաղաղապահներն ադրբեջանական ուժերի հետ միասին պարեկություն են իրականացնում տարածքում՝ պաշտպանելով շենքերն ու մշակութային կառույցները»,-ասել էր ռուս դիվանագետը։

Նա հավելել էր, թե Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ հիմա համաձայնեցվում են խաղաղապահ զորախմբի վերաբերյալ Մոսկվայի ու Բաքվի միջև բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները։

Էմմա Չոբանյան