Սալոմե Զուրաբիշվիլին չի շնորհավորել Ալիևին․ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները նրան մեղադրել են Վրաստանի շահերին վնաս հասցնելու մեջ

Լուրեր

07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
Բոլորը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վնասում է երկրին՝ ձեռնպահ մնալով Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ շնորհավորելուց։ Այս մասին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի և սպորտի նախարար Թեա Ծուլուկիանին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Պարոն Ալիևին հաղթանակի կապակցությամբ շնորհավորելուց ձեռնպահ մնացած Վրաստանի նախագահի լռությունը, կարծում եմ, վնասում է մեր երկրին։ Մենք ուզում ենք հիշեցնել մեր նախագահին, որ սա տարածաշրջան է, որտեղ աշխարհաքաղաքական ռիսկերն ու անվտանգային ռիսկերը մեծացել են վերջին տարիներին։ Վրաստանի կառավարությունն ամեն օր հոգ է տանում, որպեսզի ապահովագրի այդ ռիսկերը և այդ ֆոնին նախագահը, որը հանդիսանում է զորքերի գերագույն հրամանատարը, ձեռնպահ է մնում մեր հարևանին, գործընկերոջը, պետության ընկերոջը շնորհավորելուց ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Դա քաղաքական կարճատեսություն է հանդիսանում»,- ասել է Ծուլուկիանին։

Նա հավելել է, որ Զուրաբիշվիլիի նպատակը պետք է լինի Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերությունների պահպանումն ու զարգացումը, սակայն նա անում է հակառակը։

Սալոմե Զուրաբիշվիլիին քննադատել է նաև Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։

«Ինձ համար անհասկանալի է այն անգործությունը, որ նախագահը ցուցաբերում է այս ուղղությամբ, քանի որ բոլորը հասկանում են, որ մենք ունենք ռազմավարական գործընկերություն և համագործակցություն Ադրբեջանի Հանրապետության հետ։ Մենք հատուկ հարաբերություններ ունենք Ադրբեջանի ղեկավարի հետ, որը մեկ անգամ չէ, որ նպաստել է մեր երկրների միջև հաջող նախագծերի իրականացմանը»,- ասել է Չիկովանին կառավարության նիստից հետո ճեպազրույցում։