Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը կրկին հոսպիտալացվել է

Լուրեր

07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կրկին հոսպիտալացվել է «ախտանիշներով, որոնք համապատասխանում են միզապարկի խնդրին»։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։

Կեսօրին Օսթինին տեղափոխել են Ուոլթեր Ռիդի ազգային ռազմական բժշկական կենտրոն, ասել է նա։ Այս մասին հայտնել են պաշտպանության փոխնախարարին ու ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահին, ինչպես նաև Սպիտակ տանը և Կոնգրեսին։ Պենտագոնի ղեկավարը հոսպիտալացման ընթացքում իր պարտականությունները հանձնել է իր տեղակալ Քեթլին Հիքսին։

ԱՄՆ պաշտպանության նախարարը փետրվարի 13-ին պետք է թռչեր Բրյուսել՝ անցկացնելու Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հաջորդ համաժողովը (հայտնի է նաև որպես Ռամշտեյնի ձևաչափ): Դրանից հետո Օսթինը պետք է մասնակցեր ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը։ Անհասկանալի է, թե նրա հոսպիտալացումն ինչպես կազդի այս ծրագրերի վրա:

Նախորդ անգամ Պենտագոնի ղեկավարը հոսպիտալացվել էր Ամանորին՝ շագանակագեղձի քաղցկեղից հետո վարակիչ բարդությունների պատճառով։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Օսթինի ախտորոշման, ինչպես նաև նրա հոսպիտալացման մասին իմացել է միայն հունվարի 9-ին, ինչը Սպիտակ տան ղեկավարի դժգոհություն էր հարուցել։ Բայդենը պահանջել է թափանցիկություն ապահովել բարձրաստիճան պետական պաշտոնյաների աշխատանքի մեջ։