Փաշինյանն ԱԺ կանոնակարգի խախտմամբ ելույթ ունեցավ

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Այսօր ԱԺ-ում պատգամավորների և կառավարության անդամների հարցուպատասխանի ընթացքում խախտվեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը 44-օրյա պատերազմում զոհված տղաների ցանկը հրապարակելու վերաբերյալ հարց հնչեցրեց, որին պատասխանեց աշխատանքի և սոցալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարի պատասխանից հետո պատգամավորի և Նիկոլ Փաշինյանի միջև երկխոսություն սկսվեց, վարչապետը նստած տեղից սկսեց պարզաբանել, թե ինչու այդ ցանկը հրապարակված չէ Պաշտպանության նախարարության կայքում։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց Փաշինյանին խոսել ԱԺ ամբիոնից։

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հարցերից յուրաքանչյուրը պետք է վերաբերի կառավարության մեկ անդամի իրավասությանը վերապահված ոլորտին: Այսինքն՝ յուրաքանչյուր հարցին, ըստ այս կարգավորման, պետք է պատասխանի կառավարության մեկ անդամ, սակայն հարցուպատասխանի ընթացքում սահմանադրական օրենքի սահմանած կարգը խախտվեց։

Նշենք, որ ԱԺ նախագահը հնարավորություն տվեց նաև ընդդիմադիր պատգամավորին իր դիտարկումները ներկայացնել, հետո կրկին Փաշինյանը ելույթ ունեցավ, ապա միացավ Ալեն Սիմոնյանը։ Այսպիսով՝ հարցուպատասխանը վերածվեց քննարկման։

Նարեկ Կիրակոսյան