Կառավարությունն «ԱՐՄՕՅԼ» ընկերությանն արտոնություն տալու մասին հարցը հետաձգեց․ գործարանը բնապահպանական դրական եզրակացություն չունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ» փակ բաժնետիրական ընկերու­թյան կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» նախագիծ։

Նախարար Մինասյանը նկատեց․  «Այս գործարանը նավթամթերքի վերամշակման գործարան է, որն արտադրում է բարձրորակ ավտոյուղեր և նաև բիտում։ Այն ներդրումային ծրագիրը, որը ներկայացվել է, բավարարում է ՀՀ-ն և Արցախը միասին վերցրած, նաև արտահանումների ծավալը»։ 

Վարչապետը նկատեց, որ Բնապահպանական տեսչությունը կասեցրել է այս գործարանի կառուցման աշխատանքները։

Բնապահպանության նախարար Է․ Գրիգորյանն էլ նշեց, որ տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել և կասեցրել է գործարանը օրենքում նշված նավթավերամշակում եզրույթի պատճառով,  հետևաբար, օրենքում կա բաց կետ։

«Այս գործարանը չունի նաև բնապահպանական դրական եզրակացություն»,-հավելեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ 

Վարչապետն առաջարկեց հարցի քննարկումը հետաձգել մինչև Կառավարության հաջորդ նիստը՝ հաշվի առնելով, որ էկո Հայաստան կոնցեպտը պետք է լրջորեն դրվի իրենց գործողությունների հիմքում։  

Մանրամասները՝ տեսանյութում։