Ադրբեջանի պարտադրա՞նք, թե՞ ՀՀ-ի օրակարգ․ ո՞րն է նոր Սահմանադրության, պետական սիմվոլներ փոխելու պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 11:21
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների պաշտպանության համագործակցությանը վերաբերող հարցեր
05.08.2026 | 11:12
Հայաստանում խաղացած ֆուտբոլիստի տպավորիչ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատում է, որ նոր Սահմանադրության ընդունումն առնչվում է Չորրորդ հանրապետություն ստեղծելու իր գաղափարի հետ։ Վարչապետը բազմիցս իր գերապատվությունն է հայտնել Արագած լեռան նկատմամբ, որը գտնվում է ՀՀ տարածքում՝ համեմատ Արարատ լեռան, որը ժամանակակից Թուրքիայում է։

Ի՞նչ ուղերձ է հղվում հանրությանը։ Հավանակա՞ն է, որ զինանշանի վրայից հանվի Արարատը, ի՞նչ կնշանակի դա։ Հարցն առաջանում է հատկապես ԱԺ նախագահի պնդումից հետո, թե ակնհայտ է, որ ՀՀ-ի օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, որ այն պետք է կապ ունենա հայկական երաժշտության և պետության հետ։

Նա գործողը կոչել է օտարածին օրհներգ, նաև նշել է, թե պետք է քննարկել զինանշանի փոփոխության հարցը. «Առնվազն չի կարող ՀՀ-ն լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող ՀՀ-ն պաշտպանող սուրը լինել շղթայված»։

Նոր Սահմանադրության ընդունումից բացի՝ մի շարք այլ փոփոխությունների մասին է ակնարկում ՀՀ կառավարող ուժը՝ «Հայոց պատմություն» առարկան անվանակոչել «Հայաստանի պատմություն»։ ԱԺ նախագահը ՀՀ պետական փաստաթղթերի դրույթների փոփոխությունը հիմնավորել է անհրաժեշտությամբ, որ պետք է հասկանալ՝ ՀՀ-ն Մեծ Հայքը վերականգնելու համա՞ր է ստեղծվել, թե՞ ամեն դեպքում այն սեպտեմբերի 21-ի մասին է։

Պե՞տք է փոխել պետական սիմվոլները, անվանափոխել պատմություն առարկան, ընդունել նոր Սահմանադրություն, որի նախաբանում չի լինի Անկախության հռչակագիրը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին դրույթով։ Ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանի շահերին։ Factor TV-ում այս հարցերի շուրջ հրավիրված քննարկմանը մասնակցում են Հոգեբանների հայկական գիտական միավորում ՀԿ նախագահ, ԵՊՀ դոցենտ Դավիթ Ամիրյանը, «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը, լեզվաբան, ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։