Արդյո՞ք նման են Նիկոլ Փաշինյանի ու Միխեիլ Սահակաշվիլի արտաքին քաղաքականությունները. հայացք՝ ներսից ու դրսից

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վերջերս «Рустави-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում կրկնում է վրացական ներքին բարեփոխումները:
 
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո քայլերի նմանության, ինչպես նաև, հնարավոր հետևանքների մասին խոսել էր նաև Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպանը:
 
Factor.am–ի հետ զրույցում վրաց փորձագետ Գելա Վասաձեն նկատեց, որ որոշակի նմանություն կա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի՝ սկզբնական շրջանի արտաքին քաղաքականություններում:
 
«Սահակաշվիլին իր առաջին շրջանում, եթե հիշում եք, անում էր բացարձակապես ամեն ինչ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, զարգացնելու առումով: Իհարկե, չպետք է համեմատել Հայաստան-ՌԴ ռազմավարական գործընկերությունը Վրաստան-ՌԴ հարաբերությունների հետ, բայց, նորից եմ ասում, Վրաստանի «էքս» նախագահը սկզբում անում էր ամեն ինչ՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու համար: Եվ այդ համատեքստում՝ նա բազում առաջարկներ արեց ու նախաձեռնություններով հանդես եկավ:
 
Հիշեք՝ ինքն էր Մոսկվա այցելում, Պուտինին Թբիլիսի հրավիրում: Եվ այն, ինչ անում է Փաշինյանը, նույնն է, կամ գրեթե նույնն, ինչ անում էր Սահակաշվիլին: Սա միայն իմ կարծիքը չէ, որովհետև բոլոր նրանք, ովքեր այս դեպքերին հետևել են պրոֆեսիոնալ մակարդակում, հիանալի կհիշեն այս ամենը»,-ասաց վրաց փորձագետը:
 
Այս համատեքստում նա արձանագրեց, որ մայիսի 8-ից հետո Նիկոլ Փաշինյանի վարչապետության 1.5 ամսվա ընթացքում նա 2 աշխատանքային այցեր կատարեց Մոսկվա և Սոչի:
Համեմատության համար մեջբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցի այն հատվածը, որտեղ Հայաստանի վարչապետը պատմում է Պուտինից իր տպավորությունների մասին: Որ նա այնքան էլ դժվար մարդ չէ, ինչպես պատկերացնում էր, որ « ամենամեծ բարեկամությունն է, երբ 2 պետություն, 2 մարդ նայում են միմյանց աչքերի մեջ և շիտակ, անկեղծ ու ազնիվ զրուցում»:
 
Գելա Վասաձեի արձանագրմամբ՝ Վրաստանի նախկին նախագահի ու Ռուսաստանի հարաբերությունների մակարդակում վատթարացումը սկսվեց «Վարդերի հեղափոխությունից» 1-1.5 տարի անց, երբ 2006-ին ՌԴ-ն Վրաստանին նախ տրասնպորտային, ապա առևտրային ու էներգետիկ բլոկադաներ հայտարարեց, ապա եղավ պետական հեղաշրջման փորձ, իսկ 2008-ի օգոստոսի 7, լույս 8-ի գիշերը սկսվեց «Օգոսոսյան պատերազմը», որի տասնամյա տարելիցն է այսօր:
 
Ռուս-վրացական պատերազմի արդյունքում Վրաստանը, բացի երկկողմ մարդկային կորուստները, փախստականների առկայությունը, փաստացի կորցրեց Հարավային Օսիան ու Աբխազիան:
 
Սեպտեմբերի 2-ին Մոսկվան ու Թբիլիսին հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: Անդրադառնալով Փանիկ գյուղի մերձակայքում ռուսական ռազմաբազայի գործողությունները «սադրանք» որակելուն, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին նախքան փոխարինելը քրեական հետապնդման ենթարկելուն ու դրան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մակարդակով «դեմարշին», վրաց փորձագետն, այնուամենայնիվ, կարծիք հայտնեց, որ դա ճգնաժամ չէ հարաբերություններում, այլ իր ձևակերպմամբ՝ ճգնաժամ՝ կողմերի հռետորաբանություններում:
 
«Ինչու, որովհետև իրողություններն այլ բանի մասին են խոսում. Հայաստանը ստացել է 200 միլիոնի ժամանակակից սպառազինություն՝ արտոնյալ գներով, հիմա խոսակցություն կա լրացուցիչ 100 միլիոն դոլարի նոր խմբաքանակի մասին: Սա՛է իրականությունը: Ինչ վերաբերում է հռետորաբանությանը, ապա այստեղ կողմերից յուրաքանչյուրը փորձում է վերաֆորմատավորել մյուս կողմի հետ հարաբերությունները՝ հօգուտ իրեն: Բնական է, որ Փաշինյանը փորձում է առավել անկախություն ցուցաբերել, իսկ Ռուսաստանն էլ՝ ուժեղացնել իր ազդեցությունը Հայաստանի ներքին քաղաքականության հարցերում»,-ասում է փորձագետը:
 
Ավելին՝ նա խորը կասկածներ ունի, որ Նիկոլ Փաշինյանը «հռետորաբանության» մակարդակում իր անկախությունը Մոսկվային ցույց տալու համար Խաչատուրովին նախապես չփոխարինեց այլ գեներալով:
 
Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ Բաքվին ուղղված «մեսիջներին» Արցախի բանակցային սեղան վերադառնալու, ներկայիս հռետորաբանության պահպանման դեպքում Բաքվի հետ խոսելիք չունենալու եւ այլնի շուրջ, ապա սա ևս Գելա Վասաձեն հռետորաբանություն է որակում: «Հենց Նիկոլ Փաշինյանի համար հասկանալի է, որ Ադրբեջանը երբեք չի գնա նրան, որ Ստեփանակերտը վերադառնա, և այդ իսկ պատճառով՝ սա խոսք է՝ ուղղված ոչ թե Բաքվին, այլ ՀԱՊԿ-ին»,-կարծում է Գելա Վասաձեն:
 
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը սխալ է համարում մեկնաբանությունը, թե Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքական դաշտում կրկնում է Միխեիլ Սահակաշվիլիին: Առհասարակ, նրա համար անհասկանալի է այս առումով Փաշինյանի ու Սաակաշվիլիի միջև հավասարության նշան դնելը: «Ճիշտ է՝ Սահակաշվիլին էլ սկսեց նման հայտարություններով, վրացական ազգային խնդիրներն առաջ տանելով, բայց Սահակաշվիլին իր ողջ էությամբ ամերիկամետ էր, և դա է պատճառը ամենի, ինչ տեղի ունեցավ ՌԴ-ի հետ նրա հարաբերություններում»,-մեկնաբանեց Արտակարգ և լիազոր դեսպանը:
 
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը երբեք չի գնա Սահակաշվիլիի ճանապարհով: Արման Նավասարդյանի կարծիքով՝ նման վարկածների ու զուգահեռների պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետևանքով այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակն է. երբ ակտիվացել է ոչ միայն «ներքին հակահեղափոխությունը», այլև փորձ է արվում վերափոխել այն « արտաքին հակահեղափոխության»: Արտակարգ և լիազոր դեսպանը խորը շունչ է քաշում և արձանագրում, որ բարեբախտաբար, «արտաքին հակահեղափոխությունը» դեռ ընդգծված դրսևորումներ չունի:
 
Որպես ամփոփում Արման Նավասարդյանը կրկնեց այն, ինչ վերջին շրջանում մի քանի անգամ ասել է․ դժբախտաբար, Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը աղավաղված է ներկայացվում և դրանով՝ թյուրըմռնումների տեղիք տալիս:
 
Իսկ դրա նախապատվությունը լրագրողի, պատգամավորի կարգավիճակում Փաշինյանի տեսլականներն են, որոնք վերհանվեցին նրա ընտրությունից առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ն. Փաշինյան-ՀՀԿ խմբակցություն հարցուպատասխանի ժամանակ: «Ես բավականաչափ հանգամանալից բացատրել եմ, որ մի բան է լինել ընդդիմություն, բոլորովին այլ բան, երբ կոնկրետ արդեն որպես առաջին դեմք զբաղվում ես քաղաքական ստատուս-քվոյով»,-ասում է Արման Նավասարդյանը: Նրա գնահատմամբ՝ առաջին իսկ օրվանից Նիկոլ Փաշինյանը վարում է ոչ թե կոմպլեմենտար, այլ հավասարակշռված քաղաքականություն:
 
«Բայց դժբախտաբար, և՛ այստեղ, և՛ Մոսկվայում հաճախ խոսում են, որ նա ասում է մի բան,բայց դա իրականությանը, շատ դեպքերում, չի համապատասխանում, որ նա կարող է ասել մի բան, հետո անել ուրիշ բան:
 
Սրանում մի քանի գործոն դեր ունեն, այդ թվում՝ այն, որ իր թիմակիցներից շատերը արևմտյան կրթություն ունեն, որը, ըստ իս, բացարձակապես պատճառ չէ նման գնահատականներ տալու: Եվ ես կարող եմ ասել, որ ինձ շատ է դուր գալիս Նիկոլ Փաշինյանի այն «պոստուլատը» կամ ալգորիթմը, որի հիմքը հայաստանակենտրոն քաղաքականությունն է: Սա բոլորովին նոր մոտեցում է, թեպետ, նման բաներ ասել են՝ և՛ Սերժը, և՛ մյուսները: Բայց արել են լրիվ հակառակը: Կարելի է շատ բաներ ասել, բայց իրականությունն այն է, որ ցայսօր Նիկոլ Փաշինյանը առիթ չի տվել, որ երբ գնում է Արևմուտք, խոսում, մեկնաբանեն՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները վատ են, կամ հակառակը:Ամերիկացիներն էլ նման բան չեն կարող ասել »,-վստահ է Արտակարգ և լիազոր դեսպանը:
 
Անի Սահակյան