Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու կարիք, ամենևին, չկա․ նրան կարելի է դատել 100 հոդվածով․ Արամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
Բոլորը

«Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունն առաջինն է ողջունել Հատուկ քննչական ծառայության՝ «Մարտի 1-ի» գործը բացահայտելուն միտված քայլը և առաջինն ենք հայտարարել, որ պատրաստ ենք աջակցելու քննչական խմբին մեր իմացած տեղեկություններով և մեր  նյութերով։ Ես վստահ եմ, որ նրանք, ովքեր մեղավորներ են եղել կդառնան տուժածներ, գործը գլխիվայր կշրջվի, և նրանք, ովքեր մեղադրում էին՝ նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամներին, կդառնան մեղադրյալներ։

Այս մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ նշելով, որ  «Մարտի 1-ի» գործի ամբողջական բացահայտման համար առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է գնալ և հարցաքննվել։

«Լևոն Տեր-Պետրոսյանի շահագրգռվածությունն այս գործի բացահայտումն է, ինչպես բոլորինս,  և, եթե այդ հարցաքննություններն օգնելու են գործի բացահայտմանը, մենք ուրախ ենք, մեր մեջ արդեն կան մարդիկ, ովքեր կամավոր են գնում և տեղեկություններ են տալիս, որովհետև գործի ամբողջական բացահայտումը ապացուցելու է, գոնե, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել»,-ասաց նա։ 

Արամ Մանուկյանը նշեց, որ  իրենց ձեռքի տակ կա գիրք, որը հանրագիտարանի է նման, քանի որ վերաբերում է «Մարտի 1-ի» գործին, դրան առնչվող մի շարք գործողությունների, իսկ գրքում զետեղված փաստերը իրենք ներկայացրել են Հատուկ քննչական ծառայություն և Գլխավոր դատախազությանը։

«Այնտեղ կա փաստաթղթերի այնպիսի քանակ, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու կարիք, ամենևին, չկա, նրա ճնշումները պետական հիմնարկների վրա, որով կազմակերպեց «Մարտի 1-ը» գրքում կան»,-նկատեց նա։ 

Արամ Մանուկյանը շեշտեց, որ «Մարտի 1-ի» գործը եղել է կանխամտածված, կազմակերպված այլ անձնաց հետ համատեղ և նպատակային, որտեղ օգտագործվել են բոլոր պետական կառույցները, և այդ գործողություններից որոշները կատարվել են մինչև մարտի մեկը։

««ԿԳԲ»-ն քրեական գործեր է հարուցել խաղաղ ցուցարարների նկատմամբ դեռ  փետրվարի 24-ին։ Եթե Ռոբերտ Քոչարյանի դուխը կհերիքի, կասի տեղյակ չէ այս գործից, հալալ է իրեն»,-ասաց նա։ 

Հարցին՝ հավանական համարում է, որ Սերժ Սարգսյանը ևս կանչվի հարցաքննության և նրա հետ կատարվի այն, ինչ Ռոբերտ Քոչարյանի հետ, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ այդպես կլինի, որովհետև Ռոբերտ Քոչարյանն էստաֆետը հանձնեց նրան։ ՀՔԾ-ն թող որոշի»։ 

Արամ Մանուկյանն անդրադարձավ նաև արցախցի 15 պատգամավորների՝ ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված խնդրանք-միջնորդագրին։

«Բոլոր մարդիկ, ովքեր ստորագրել են, թող լավ իմանան, որ այն քրեական գործը, որը մենք ուղարկել են Եվրոպական դատարան հետ կանչված չէ։ «Մարտի 1-ի» գործը այդ դատարանում  միշտ կա, և այսօր ստորագրությանը միացած պատգամավորները մեղսակից են դառնում։ Այսքան փասթաթուղթ կա,  Ռոբերտ Քոչարյանին կարելի է պահել բամբակի մեջ, և դատել այս հոդվածներով,  սրան գումարած 100 հոդվածով։ Վստահ եմ, որ պատգամավորները պարտք են տալիս, ստիպված են»,-ասաց ՀԱԿ փոխնախագահը՝ շեշտելով, որ հավատում է, որ Ռ․ Քոչարյանը վաղն էլ չի հայտնվի ազատության մեջ, քանի որ բոլոր լծակներով կարող է ազդել գործողությունների վրա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան