Ինչպես է պարեկը կանոն խախտում. 2021-ից ի վեր ծառայության մեքենաների 2/3-ը վթարվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Պարեկային ծառայության ներդրումից ի վեր հաշվեկշռում առկա 645 ծառայողական ավտոմեքենաներից վթարվել է 428-ը: Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են Պարեկային ծառայությունից։

«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ անդամ Արտակ Գաբոյանն այս թիվը բավական մեծ է համարում։ Նրա կարծիքով՝ պատճառը պարեկային ծառայողների կողմից օրենքին լավ չտիրապետելն է կամ կանոններն անտեսելը, երբ ծառայողները չեն միացնում ձայնային ազդանշանը:

Այդպիսի մի դեպք էլ հունվարի 28-ին Factor TV-ն է արձանագրել Աբովյան քաղաքում։ Պարեկային ծառայության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանյան փողոցում հատում է հոծ գիծը՝ առանց ձայնային ազդանշանը միացնելու։ Եվ, հաշվի առնելով, որ շրջադարձից հետո մեքենան խաչմերուկում կանգ է առնում կարմիր լույսի տակ, ապա ենթադրելի է, որ հրատապ ահազանգ չի եղել՝ արձանագրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը նաև Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անդամ է եղել։

Իոաննիսյանն ընդգծում է՝ պարեկային ծառայողներից շատերը սկսնակ են, և նրանց մասնակցությամբ վթարների մեծ մասը սրա հետ է կապված, բացի այդ, նշում է, որ Պարեկային ծառայութան մեքենաները շատ են շահագործվում։

Ստացվում է, որ 2021 թվականի հուլիսից մինչ այժմ պարեկային ծառայության մեքենաների երկու երրորդը ՃՏՊ-ի մասնակից է եղել: Ըստ Արտակ Գաբոյանի՝ նման ցուցանիշը կախված է նաև այն հանգամանքից, որ պարեկային ծառայողները հաճախ նաև հաշվի չեն առնում, թե ինչպես և որտեղ են կայանում ավտոմեքենան։

Երբեմն էլ, Դանիել Իոաննիսյանի խոսքով, պարեկներին այլ ելք չի մնում, քան վթարի գնով կասեցնել փախուստի դիմող օրինախախտ վարորդի ընթացքը։ Այս ամենի հետ մեկտեղ Իոաննիսյանը խոստովանում է՝ պարեկային ծառայողները հաճախ երթևեկության կանոնները խախտում են առանց ծառայողական անհրաժեշտության։

Պարեկային ծառայության հաշվեկշռում առկա վթարված ավտոմեքենաները տարբեր մակնիշների են՝ «Շկոդա», «Տոյոտա», «Շևրոլե», «Միցուբիշի» և այլն։ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ այս մեքնենաների վերանորոգումը բավական երկար է տևում` չնայած երաշխիքային սպասարկմանը։

Պարեկային ծառայության պետից խնդրել էինք նաև հայտնել, թե որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի վթարված մեքենաները շարք վերադարձվեն։ Արթուր Խուդինյանը, սակայն, հարցման պատասխանում տեղեկացրել է, որ դա կապված է պատճառված վնասի չափից։ Որպեսզի վիճակագրությունը բարելավվի, ոլորտի մասնագետները մեկ լուծում են տեսնում․ պարեկները պետք է անվերապահորեն հետևեն օրենքներին ու երթևեկության կանոններին։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան