Ջեյմս Օ՛Բրայենը խոսել է Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության մասին

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է Եվրամիությանը Արևմտյան Բալկանների երկրների միջև տնտեսական ինտեգրման նոր նախագիծ սկսելու, ինչպես նաև Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության ծրագրերում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Թուրան գործակալության Վաշինգտոնի թղթակիցը։

Ելույթ ունենալով գերմանական Մարշալի հիմնադրամում՝ Օ՛Բրայենն ասել է, որ վերջին տասնամյակներում ի հայտ են եկել մի շարք պետություններ, որոնք ձգտում էին դեպի Եվրոպա, բայց չեն ունեցել հստակ ռազմավարություն։ Եղել են նաև այնպիսիք, որոնք «իրենց տեսնում էին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև։ Այս պատկերը նկատվում է Կասպից ծովի և նույնիսկ Կենտրոնական Ասիայի ափերից մինչև Ադրիատիկ»։

«Սա լուրջ խնդիր է մեր անվտանգության, ինչպես նաև այդ երկրների բնակիչների համար։ Այս մոխրագույն տարածությունը թույլ է տալիս ծաղկել այն քաղաքական գործիչներին, որոնք սիրում են կանոններից դուրս լինել։ Նրանք կարող են խաղալ բոլորի հետ, բայց առանց կանոնների։ Այս համատեքստում լավ նորություն է, որ ԵՄ-ն սկսում է բանակցություններ այդ երկրների հետ՝ ակտիվացնելու իր համագործակցությունը նրանց հետ։ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է դրան և բարեփոխումներին, որոնք այս երկրներին անհրաժեշտ են՝ միասնական շուկայի և Եվրամիության շրջանակում ապագա գտնելու համար»,- ասել է պետքարտուղարի տեղակալը։

Նրա խոսքով՝ Կենտրոնական Ասիայի երկրները փնտրում են Ռուսաստանին շրջանցող առևտրային ուղիներ և ենթակառուցվածքներ՝ Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, հնարավոր է՝ Հայաստանի և Թուրքիայի տարածքով։ Առևտրի հսկայական ծավալներ կանցնեն այս ուղիներով, ներառյալ՝ հանքանյութերի, հացահատիկի և այլ ապրանքների համաշխարհային առևտրի մեծ մասը: Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հաջորդ շաբաթ Բրյուսելում կազմակերպելու է այս առևտրային նախագծերի ֆինանսավորմանը համաժողով։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի վերաբերյալ Օ՛Բրայենն ասել է, որ աշխարհն ավելի ապահով կլիներ, եթե աջակցեր Ուկրաինային: Վաշինգտոնը կարծում է, որ մինչև 2024 թվականի ավարտը Ուկրաինան ավելի կուժեղանա և կկարողանա որոշել իր ապագան, ուստի ԱՄՆ-ն օգնում է Ուկրաինային հաղթել։

Էմմա Չոբանյան