Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները կտրուկ լարվել են․ արդյո՞ք դա կբերի ռազմական բախման

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Պակիստանի կառավարությունը հինգշաբթի հայտարարել է Հնդկաստանի դեմ պատասխան դիվանագիտական ​​​​միջոցառումների շարքի մասին, այն բանից հետո, երբ Նյու Դելին իր հարևանին մեղադրեց «միջսահմանային ահաբեկչությանն» աջակցելու և հարաբերությունները վատթարացնելու մեջ, գրում է France 24-ը։

«Պակիստանը Իսլամաբադում գտնվող հնդիկ պաշտպանության, ռազմածովային և օդային խորհրդականներին հայտարարում է անցանկալի անձ։ Նրանց հանձնարարվում է անհապաղ լքել Պակիստանը»,- ասվում է վարչապետ Շահբազ Շարիֆի գրասենյակի կողմից ազգային անվտանգության կոմիտեի նիստ հրավիրելուց հետո տարածված հայտարարության մեջ։

Դրանում նշվում է, որ Հնդկաստանի քաղաքացիներին տրամադրվող վիզաները չեղյալ կհայտարարվեն՝ բացառությամբ սիկհ ուխտավորների։ Ասվում է նաև, որ սահմանները կփակվեն, առևտուրը կչեղարկվի, իսկ օդային տարածքը կփակվի Հնդկաստանին պատկանող կամ շահագործվող ավիաընկերությունների համար։

Ավելի վաղ Հնդկաստանը Պակիստանին հարվածել էր հիմնականում խորհրդանշական դիվանագիտական ​​միջոցառումների շարքով, սակայն վերլուծաբանները զգուշացնում են, որ ռազմական պատասխան դեռ կարող է լինել. ոմանք ենթադրում են, որ պատասխանը կարող է լինել մի քանի օրվա, իսկ մյուսները՝ շաբաթների ընթացքում։

Չորեքշաբթի երեկոյան Նյու Դելին դադարեցրել է ջրի բաժանման համաձայնագիրը, հայտարարել Պակիստանի հետ ցամաքային սահմանային խոշոր անցակետի փակման մասին, իջեցրել դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակը և չեղարկել պակիստանցիների համար վիզաները՝ Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում զինված անձանց կողմից 26 մարդու սպանությունից ընդամենը 24 ժամ անց։

Այնուհետև Նյու Դելին հայտարարել էր, որ «անհապաղ ուժի մեջ է մտնում» վիզաների տրամադրման կասեցումը և հրամայել Պակիստանի բոլոր քաղաքացիներին լքել երկիրը՝ բացառությամբ դիվանագետների։

Նյու Դելին Իսլամաբադին մեղադրում է «սահմանային ահաբեկչությանն» աջակցելու մեջ, ինչը Պակիստանը հերքում է, իսկ Քաշմիրի ոստիկանությունը երեք ենթադրյալ զինյալների թվում նույնականացրել է երկու պակիստանցու։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է հետապնդել մեղավորներին «մինչև աշխարհի ծայրը»։

Միջուկային զենք ունեցող հարևանների միջև հարաբերությունները հասել են տարիների ընթացքում ամենացածր կետին, և ոմանք մտավախություն ունեն, որ Նյու Դելիի դիվանագիտական ​​քայլերը կարող են լինել ընդամենը առաջին հարվածը։

«Այս հարձակումը կվերադարձնի հարաբերություններն իրենց ամենամութ ժամանակներին։ Հաշվի առնելով Նարենդրա Մոդիի կառավարության մոտեցումը անվտանգության հարցում, նրանք կարող են դիմել կինետիկ (ռազմական) միջոցառումների առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, քանի որ հավատում են ուժեղ անվտանգությամբ պետություն ստեղծելուն»,- ասել է Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Պրավին Դոնտհին։

Պակիստանը հինգշաբթի անցկացրել է ազգային անվտանգության հազվագյուտ նիստ՝ Նյու Դելիի պատժիչ դիվանագիտական ​​քայլերից հետո։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ սպանությունները ցնցել են Հնդկաստանը, քանի որ դրանք կտրուկ տեղաշարժ էին, որը թիրախավորում էր քաղաքացիական անձանց և տարածաշրջանի կենսականորեն կարևոր զբոսաշրջային արդյունաբերությունը, այլ ոչ թե Հնդկաստանի անվտանգության ուժերի դեմ ավելի տարածված փոքրածավալ հարձակում էր։ Հինդու ուխտավորներն անցյալում ենթարկվել են հարձակումների, սակայն զբոսաշրջության արդյունաբերության վրա ուղղակի հարձակումները, որը տեղական տնտեսության մեծ մասն է ապահովում, շատ ավելի հազվադեպ են եղել։

«Զինյալները վերջապես փոխել են իրենց հարձակումը։ Նրանք սովորաբար չեն հարձակվում զբոսաշրջիկների և խաղաղ բնակիչների վրա։ Սա կնշանակի հակամարտության սրացում»,- ասել է Դոնտհին։

2019 թվականի ճնշումները հաջորդել են Մոդիի՝ Քաշմիրի մասնակի ինքնավարությունը վերացնելու և Նյու Դելիի կողմից ուղղակի վերահսկողություն հաստատելու որոշումից հետո։

Ամերիկացի վերլուծաբան Մայքլ Կուգելմանը կարծիք է հայտնել, որ այս փոփոխությունը նշանակում է՝ Հնդկաստանը նույնպես, հավանաբար, կպատասխանի ռազմական ճանապարհով։

«Ես կասեի, որ այս հարձակման մասշտաբների և նաև դրա նպատակի՝ այն փաստի համադրությունը, որ քաղաքացիական անձինք են տուժել, ինձ հուշում է, որ Հնդկաստանի կողմից որոշակի ռազմական հակահարվածի մեծ հավանականություն կա։ Ես չեմ կարծում, որ նման պատասխանն արագ կլինի։ Կարծում եմ, որ Նյու Դելին կցանկանա որոշ ժամանակ՝ մի քանի օր հատկացնել հնարավոր պատասխանների մի շարք տարբերակներ քննարկելուն»,- ասել է նա։

Հնդկաստանը ժամանակ է վերցրել անցյալի հարձակումներին արձագանքելու համար։ Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում վերջին տարիների ամենասարսափելի հարձակումը տեղի է ունեցել Պուլվամայում 2019 թվականին, երբ ապստամբները պայթուցիկներով լի մեքենայով մխրճվել էին ոստիկանական ավտոշարասյան մեջ՝ սպանելով 40 մարդու և վիրավորելով 35-ին։

Հնդկաստանի կործանիչները 12 օր անց օդային հարվածներ էին հասցրել Պակիստանի տարածքին, որը տեղի է ունեցել երկրում համընդհանուր ընտրությունների քարոզարշավի ֆոնին։

Հնդկաստանի կողմից մինչ այժմ ձեռնարկված գործողությունները սահմանափակ են եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի