«Մարտի 1-ի» գործով բացահատումներն անպայման կհասնեն Արցախ․ Վահան Բադասյան

Լուրեր

09.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:58
Ընթանում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 19:44
27 պատռած քվեաթերթիկ վավեր ճանաչվեց․ «Ծալածները համարել են անվավեր ու պատռել». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:30
Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը. Ղրղզստանի նախագահ
09.06.2026 | 19:17
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Վրաստանում չինական և ռուսական ազդեցության վերաբերյալ օրինագիծ
09.06.2026 | 19:04
Առաջիկա ժամերին Վանաձոր համայնքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ
09.06.2026 | 18:49
Թբիլիսիի կողմից Բաքու արտաքսված ադրբեջանցի լրագրողը կալանավորվել է
09.06.2026 | 18:39
Կարապետ Գուլոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
09.06.2026 | 18:36
Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
09.06.2026 | 18:28
Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութին շնորհավորել է Փաշինյանին
09.06.2026 | 18:23
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչվեն․ կառավարությունը որոշում կընդունի շաբաթների ընթացքում․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 18:20
Transfermark․ Տրանսֆերային գնի ամենամեծ աճ գրանցած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը
09.06.2026 | 18:13
Ծառուկյանին թույլ չեն տվել հեռանալ երկրից // Պուտինը դեռ չի շնորհավորի Փաշինյանին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 18:12
«Արմատ մեդիա»-ից առգրավված իրերը չեն վերադարձվել, խմբագրության դուռը դեռ  կապարակնքված է․ խմբագիրը պնդում է, որ խախտվում են իրենց իրավունքները
09.06.2026 | 18:03
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Բոլորը

Արցախցի 15 պատգամավոր Ռոբերտ Քոչարյանին ազատության մեջ տեսնելու միջնորդագիր-խնդրանք է ներկայացրել  ՀՀ գլխավոր դատախազությանը՝ համալրելով Հայաստանում նրա օգտին մեկնարկած ստորագրահավաքին միացած պատգամավորների շարքերը։ Թե ինչո՞ւ Արցախի պատգամավորները որոշեցին հանդես գալ նման նախաձեռնությամբ, ինչպես նաև,  հնարավոր է՝ «Մարտի 1-ի»բացահայտումները հասնեն Արցախ․ այս ու այլ հարցերի շուրջ Factor.am-ը զրուցեց Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի հետ:

-Պարո՛ն Բադասյան, Արցախի խորհրդարանի 15 պատագամավոր միացել է ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ստորագրահավաքին։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նրանք այդ նախաձեռնությամբ հանդես եկան  ոչ թե ՀՀ-ում նման նախաձեռնության մեկնարկից անմիջապես հետո, այլ այսքան ուշ՝ գրեթե տաս օր անց։ 

-Այն պատգամավորները, որոնք ստորագրել են այդ միջնորդագիրը, նշանակում է, որ նույն համակարգի ջատագովներն են, և առանց այդ համակարգի այդ մարդիկ իրենցից ոչինչի չեն ներկայացնում։ Ես չգիտեմ, նրանք ովքեր են, բայց, փաստորեն, Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան համակարգի պաշտպաններն են։ Այդ պատգամավորները, վստահ եմ, նույն Բակո Սահակյանի համաձայնությամբ են միացել այդ ստորագրահավաքին։ Իսկ ինչ վերաբերում է, թե ինչու միացան այդ ստորագրահավաքին այսքան ժամանակ անց, չեմ կարող ասել, միայն կնշեմ, որ Արցախում հիմա տիրում է նույն ռոբերտասերժական ռեժիմը։ Հիմա այդքան մարդ ստորագրել է, ինձ հետաքրքրում է՝ ի՞նչ են ուզում ասել, որ մարտի 1-ին ճի՞շտ է եղել կատարվածը, որ ճի՞շտ է արել Ռոբերտ Քոչարյանը, որ տիրացել է հանրապետության բյուջեին։

-Ըստ որոշ լուրերի՝ «Մարտի 1-ին» Արցախից  Հայաստան են բերվել հատուկ  ստորաբաժանումներ, որոնք մասնակցություն են ունեցել հայտնի իրադարձություններին։  Հնարավո՞ր է, որ այդ ստորաբաժանումների հետքերով  ՀՔԾ-ն հասնի  Արցախ և «Մարտի 1-ի» գործով բացահայտումներ լինեն նաև Արցախում։ 

-Արցախից մարտի 1-ին ոչ միայն ստորաբաժանումներ են եկել,  այլ նաև այնպիսի մարդիկ, ովքեր հետ վերադառնալով Արցախ, պարգևատրվել են։ Նրանք այն մարդիկ են, որոնց մասին մշտապես բարձրաձայնել եմ, ասել եմ նաև Գլխավոր դատախազությանը, որ իմ հայտարարությունները կարող են ուսումնասիրության նյութ դարձնել։ 

-Այդ մարկանց մեջ կայի՞ն բարձրաստիճան զինվորականներ։ 

-Այո՛, նրանք Արցախից գեներալեր են, բարձրաստիճան սպաներ, այն ժամանակվա զինվորականներ։ Այդ ստորաբաժանումներն այդտեղ ուղարկելուց հետ ինչ է կատարվել, արդեն գիտենք։ Սակայն սա ամենը չէ։ Այստեղ բոլորին է հայտնի, որ բիզնես կենտրոններ են ստեղծել այդ ստորագրած պատգամավորները, որոնք իրենց այդ գործը սկսել էին դեռևս Բակո Սահակյանից առաջ՝ Արկադի Ղուկասյանի ժամանակ։ Այնպես որ, նրանց համար Ռ․ Քոչարյանի կալանավորումը նշանակում է իրենց կալանավորումը, նույն համակարգն է՝ նույն պատգամավորներով, նրանք առանց իրարու չեն կարող գոյատևել։

-Այսինքն, չեք բացառում, որ «Մարտի 1-ի» գործով բացահատումները կհասնեն նաև Արցախ։

-Անպայման, կհասնեն Արցախ։ Եթե այստեղ իշխանափոխություն լինի, որը կառավարումը կշարունակի այն նույն ոգով, որով Նիկոլ Փաշինյանն է շարունակում, այստեղ նույնն է  կատարվելու, այստեղ կլինեն բազմաթիվ մարդիկ, որոնք պատասխանատվության կենթարկվեն։ 

-Ռոբերտ Քոչարյանն իր կալանավորումը նվեր համարեց Ադրբեջանին, դուք այն ի՞նչ եք համարում։

-Քոչարյանի կալանավորումը ոչ թե նվեր, այլ դաս է Ադրբեջանի, Ռուսաստանի և հետխորհրդային բոլոր պետությունների համար։ Դաս է, որպեսզի այն մարդիկ, ովքեր ոչ թե ծառայում են սեփական ժողովրդին, այլ իշխում ու թալանում են, ովքեր երկիրը հասցնում են աղքատության եզրին, հարստահարում երկրի ընդերքը, հասկանան, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ռոբերտ Քոչարյանն արյունով է եկել իշխանության, և պետք է պատասխան տա, ինչի մասին է խոսքը, պարզապես, իրավապահ մարմինները պետք է հետամուտ լինեն և պարզեն՝ ովքեր են հաջորդ պատասխանատունները։

 

Աղավնի Սուքիասյան